KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Հիմա, հարց է առաջանում, որքանո՞վ է

Հակոբ Բադալյան: Հիմա, հարց է առաջանում, որքանո՞վ է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
274 0

Մեր հայրենակիցներից շատերը հավանության են արժանացնում միտք, որը հայ-ադրբեջանական սահմանի հանդեպ Բաքվի ագրեսիվ գործողություններից հետո շրջանառվում է պարբերաբար, տարբեր հեղինակների հիշատակումով:

Խոսքը այն մասին է, որ պետք է հայ-ադրբեջանական սահմանին, կամ Սյունիքում տեղակայվեն ՄԱԿ խաղաղապահներ, որ Հայաստանը պետք է դիմի դա անելու համար:

Թվում է բավականին հրապուրիչ: Բայց, արդյո՞ք այդպես է գործնականում: Որտե՞ղ են հայտնվում ՄԱԿ խաղաղապահները, կամ խաղաղապահները ընդհանրապես՝ լինի ՄԱԿ, ՆԱՏՕ, կամ այլ ձեւաչափի: Կարծես թե միայն այնտեղ, որտեղ կա հակամարտություն եւ վեճ: Այդ ամենի ձեւաչափերրը կարող են լինել տարբեր, բայց խաղաղապահները հայտնվում են այնտեղ, որտեղ կա ՎԻՃԵԼԻՈՒԹՅՈՒՆ:

Հիմա, հարց է առաջանում, որքանո՞վ է նպատակահարմար, որպեսզի Հայաստանի հանրապետության տարածքը միջազգային մասշտաբով ստանա ՎԻՃԵԼԻՈՒԹՅԱՆ ընկալում:

Եթե մենք խոսում ենք Հայաստանի հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան սահմանի մասին, ապա միջազգային հանրությունը եւ խոշոր դերակատարները՝ ցանկության դեպքում ունեն այդ հարցում Հայաստանի անվտանգության ապահովման անհրաժեշտ քաղաքական գործիքակազմ, առանց խախաղապահների կարիքի: Ի վերջո, խաղաղապահությունը ձեւով խաղաղության, սակայն իրական քաղաքականության մակարդակում՝ աշխարհաքաղաքականության գործիք է:

Հետեւաբար, Հայաստանը պետք է աշխատի իր անվտանգության հարցում դաշնակիցների եւ գործընկերների՝ գործունակ, կենսունակ եւ շահընկեր շրջանակը ընդլայնելու, ըստ այդմ անվտանգության ռիսկերի կառավարելիությունը բարձրացնելու հնարավորինս բազմանդամ միջավայր ստանալու ուղղությամբ, բայց առանց որեւէ խաղաղապահի:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir