KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Հայաստան Ռուսաստան և Արևմուտք

Հակոբ Բադալյան: Հայաստան Ռուսաստան և Արևմուտք

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
185 0

Իտալական եւ ամերիկյան պարբերականներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցների բովանդակությունն ու շեշտադրումները հուշում են, որ այսօր Հայաստանը շատ աավելի բարդ հարաբերության մեջ է այսպես ասած Արեւմուտքի, քան Ռուսաստանի հետ:

Ի՞նչն է այդ բարդ հարաբերության «հիմքում»: Այն, որ Հայաստանը փորձում է հնարավորինս նրբորեն առարկայացնել Արեւմուտքի պատասխանատվությունը անվտանգության մեր միջավայրի համար, իսկ Արեւմուտքը՝ չի ուզում դա: Արեւմուտքն ուզում է ունենալ հնարավորինս շատ ներկայություն եւ հնարավորինս քիչ պատասխանատվություն, այդ կերպ լինելով հեռվի խաղացող եւ միաժամանակ դրա՝ նվազ պատասխանատվության շնորհիվ առավել անբռնազբոս լինելով ռեգիոնալ խաղացողների հանդեպ:

Այդ իսկ պատճառով, որքան Հայաստանը ցույց տա, որ պատրաստ է ընդհուպ Ռուսաստանի դժգոհությունը հարուցելով կատարել արեւմտյան օրակարգին համահունչ քայլեր, այդքան Արեւմուտքը պահանջելու է ավելին: Այդ՝ «не верим» սխեմայի մասին գրել եմ օրեր առաջ: Պահանջելու է, լավ իմանալով, որ Հայաստանի համար այդ ռետինը չունի անվերջ առաձգականություն, եւ Երեւանը կամ ինչ որ կետում դադարելու է ձգել, կամ ռետինը կտրվելու է, սակայն ցավոտ հարվածը զգալու է միայն Հայաստանը:

Արեւմուտքի առավելությունն այստեղ պատասխանատվության հնարավորինս նվազ եւ ընդհանրական, այսպես ասած վերացական հանգամանքն է: Որքան պատասխանատվությունն առարկայանա, այնքան այդ առավելությունը նվազելու է, որովհետեւ այս ռեգիոնի առնչությամբ որեւէ մեկ առանձին վերցրած ուժի համար անվտանգոության միջավայրի պատասխանատվություն ստանձնելը անհնարին է, առավել եւս, եթե խոսքն արտառեգիոնալ ուժի մասին է:

Դա նաեւ պատճառը, որ բավականին աշխույժ միջնորդելով Հայաստանի եւ Բաքվի միջեւ, Վաշինգտոնն այդուհանդերձ առավելագույնն է անում որպես միջնորդ պատասխանատվությունից հեռու մնալու համար եւ հայտարարում, թե ինքը ընդամենը պայման է ստեղծում երկու կողմի ուղիղ խոսակցության համար:

Հայ հանրության մի մեծ մասի հետ այս թեմայով խոսակցությունը թերեւս անիմաստ է, որովհետեւ մարդկանց գնահատումները հիմնականում կաղապարվել են արեւմտամետ-ռուսամետ, հակաարեւմտյան եւ հակառուսական «չափանիշների» շրջանակում:

Իշխանության համար սա խնդիր է, բայց, ըստ ամենայնի հաշվարկում է, որ ավելի դյուրին է թերեւս ձգտել օգտվել թեկուզ խնդրահարույց այդ կաղապարումների միջավայրից, քան աշխատել այդ միջավայրը փոխելու ուղղությամբ, ինչը կարող է նույնիսկ ռիսկի ենթարկել սեփական իշխանությունը:

Այդ իրավիճակի փոփոխությունը թերեւս ենթադրում է մի կարեւոր պայման՝ չհավակնել իշխանության, կամ այդ հավակնությունից բխող ֆինանսական հոսքերի այս կամ այն «խնամակալության»:

Դա չափազանց բարդացնում է խնդիրը, առավել եւս այսօրվա հասարակական-տնտեսական հարաբերությունների պայմաններում, որոնք ինքնին ճնշում են ցանկացած անշահախնդրության հանդեպ:

Առավել շահեկան եւ գերադասելի է համակարգչի կամ հեռախոսի առաջ նստած, մատների մեկ-երկու շարժումով կամ մեկ-երկու մատների շարժումով տիեզերակալ լուծումներ երկնելը: Այդպիսի ցանկացած լուծում անկասկած կգտնի երկրպագուների իր բանակը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir