Հայաստանում է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը, այլ կերպ ասած՝ ԱՄՆ հակահետախուզության ղեկավար Բըրնսի ռուսաստանցի գործընկերը:
Նարիշկինի այցի վերաբերյալ հնարավոր է անել վարկածային ամենատարբեր «իլյուստրացիաներ», ինչպես որ արվեցին Բըրնսի այցի վերաբերյալ:
Մեծ հաշվով, չկա զարմանալու ոչինչ, որ ԿՀՎ տնօրենի այցին հաջորդում է ռուսական հետախուզության ղեկավարի այցը Հայաստան: Պետք է հասկանալ, այդ այցերը հակադրությա՞ն, թե՞ համադրության տրամաբանության մեջ են: Իհարկե խոսքը չի վերաբերում շրջանակներին, որոնք համար՝ Բըրնսը եկել էր Հայաստանը փրկելու, իսկ Նարիշկինը եկել է կործանելու: Մարդ չգիտի էլ, թե էս դեպքերի համար ինչ սմայլիկ է ավելի հարմար:
Նարիշկինն իհարկե եկել է ցույց տալու, որ «տեղում» են: Սա հասկանալի է: Պատկերը դիտարկելու առումով ինքս կգնամ քիչ ավելի հեռու՝ 2018-ի հունվար: Այդ ժամանակ տարածվեց տեղեկություն, որ չհայտարարված այցերով Վաշինգտոն են մեկնել ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարները եւ այնտեղ ունեցել հանդիպումներ: Իհարկե կա մտայնություն, որ դա «Թրամփի Ամերիկան» էր, որը «Պուտինի դրածոն» էր:
Սա իհարկե երկրպագութական, ոչ թե ամերիկագիտական կարծիք է: ԱՄՆ նախագահի անձը անշուշտ ունի էական նշանակություն, ինչպես ցանկացած անձ, բայց ԱՄՆ «ինստիտուցիոնալ հիշողության» հանգամանքը այդ երկիրը գերտերություն դարձրած ու պահող թերեւս առանցքային գործոններից մեկն է:
Ըստ այդմ, այսօր տեղի ունեցողը այս դրվագում դիտարկում եմ գնալով հետ դեպի 2018-ի հունվար: Այսօր բարդ է պատկերացնել նույնիսկ չհայտարարված այց Նահանգներ, ըստ այդմ կա թերեւս մի վարկածի դիտարկման նվազագույն հիմք՝ Հայաստանում ԱՄՆ եւ ՌԴ հետախուզությունների ղեկավարների անուղղակի «հանդիպում»: Սա գուցե լավատեսական սցենար է, բայց թերեւս չէր խանգարի աշխատել այդպիսի սցենարների ուղղությամբ էլ, քանի որ վատ սցենարներ կզարգանան նաեւ առանց մեր աշխատանքի էլ:
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Հակոբ Բադալյան: Հայաստանում է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը
Հակոբ Բադալյան: Հայաստանում է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը
204 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.