KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. İran
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Իրանը միակողմանի դուրս է եկել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերության կարգավորման բանակցությունի

Հակոբ Բադալյան: Իրանը միակողմանի դուրս է եկել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերության կարգավորման բանակցությունի

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
372 0

Իրանը միակողմանի դուրս է եկել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերության կարգավորման բանակցությունից: Մանրամասն պատճառներ առայժմ կարծես թե չկան:

Վիեննայում «սառում» է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը, որը կարծես թե հասնում էր վերջին, բայց փաստացի ձախողվում է Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: Մեծ հաշվով, ԱՄՆ եւ Իրանը թերեւս պատրաստվում էին դրան, փորձելով գտնել «զուգահեռ» կոմունիկացիայի հնարավորություն: Այդ հնարավորությունը թերեւս Կատարն է, որի էմիրը փետրվարի սկզբին այցելեց Վաշինգտոն ու ստացավ Բայդենի հավաստիացումը՝ ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակի առումով: Բնականաբար դա այն բանի դիմաց, որ Կատարն էներգակիրների շուկայում իր վարքը կկորդինացնի Վաշինգտոնի հետ:

Ահա դրանից հետո օրեր անց Կատար այց է կատարում Իրանի նախագահ Ռեյիսին, որտեղ քննարկվում է տնտեսական լայն գործակցության հնարավորություն եւ քննարկվում են էներգետիկ հարցերին վերաբերող թեմաներ ու համաձայնություններ: Պատկերացրեք, Կատարի էմիրը փետրվարի սկզբին Վաշինգտոնում ստանում է «ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հիմնական դաշնակցի» կարգավիճակի մասին հավաստիացում, եւ դա չի խանգարում ԱՄՆ հետ առնչվող ամեն հարցի վերաբերյալ այդքան զգայուն Իրանի նախագահին երկու շաբաթ անց բավականին հագեցած օրակարգով այցելել Կատար:

Միաժամանակ, մարտի 3-ին էլ Պուտինը հեռախոսազրույց է ունենում Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ եւ «բավարարությամբ» արձանագրում, որ ՍԱ-ն ՕՊԵԿ+-ի շրջանակում շարունակելու է դրսեւորել ՌԴ հետ ներդաշնակ վարքագիծ: Պուտինի զանգը փաստորեն նախորդել է ՌԴ նավթի հանդեպ ամերիկյան պատժամիջոցի մասին որոշմանը:

Եվ ահա, Իրանը հարվածում է Իրաքում իսրայելական հենակետերին, եւ հայտարարում ՍԱ հետ կարգավորման բանակցությունից դուրս գալու մասին: Իսկ ԱՄՆ խիստ պասիվ է արձագանքում Իրանի հարվածներին, չնայած այն բանին, որ կարծես թե դրանք «քսվել» են նաեւ ամերիկյան հյուպատոսությանը: Տեսակետ կա, որ դա արվում է Իսրայելի դեմ, որ Վաշինգտոնին դուր չի գալիս ռուս-ուկրաինական ուղղությամբ Իսրայելի «միջնորդական ակտիվությունը»:

Ինքս հակված եմ մտածել, որ խնդիրը Իսրայելին «պատժելը» չէ, այլ Իրանին «խրախուսելը», իսկ Իսրայելին «փոխհատուցում» են հենց ուկրաինա-ռուսական ուղղությամբ ակտիվության հնարավորությամբ: Չեմ կարծում, թե դա մտահոգում է ԱՄՆ-ին: Ավելին, ըստ իս, Իսրայելի միջոցով ԱՄՆ կփորձի կառավարել ռուս-թուրքական հնարավոր «գիծը»: Ի վերջո հիշենք, որ Իսրայելում մոտ երկու տարի ձգվող խորհրդարանական ճգնաժամը՝ երբ չէր հաջողվում ձեւավորել կառավարություն, հանգուցալուծվեց եւ կառավարություն ձեւավորվեց Բլինքենի այցից հետո:

Այսօր «Ուկրաինայի վրա» տեղի ունեցողը իր խորքային մասշտաբով աննախադեպ է համաշխարհային վերափոխմման համատեքստում: Պետք է փորձենք լինել այդ ամենին համարժեք, բացել հնարավոր բոլոր շերտերը, հասկանալ տեկտոնական շարժի միտումները, թեեւ առայժմ կարծես թե ընդամենը Ռուսաստանի կամ Պուտինի՝ «հաղթանակ» կամ «կործանում» սպառելու ռեժիմում ենք:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir