KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Ինչ է տեսնում Ֆիլիպ Ռիքերը Բաքվում եւ ինչ է տեսնում արցախահայությունը Լաչինում

Հակոբ Բադալյան: Ինչ է տեսնում Ֆիլիպ Ռիքերը Բաքվում եւ ինչ է տեսնում արցախահայությունը Լաչինում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
33 0

Այս գործընկերությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլեւ տարածաշրջանում Իրանի հարեւանների համար։ Մենք այս տեղեկատվությամբ կիսվել ենք Մերձավոր Արեւելքի եւ այլ գործընկերների հետ», հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին, խոսելով Իրանին ՌԴ պաշտպանական աննախադեպ առաջարկի մասին, որն ըստ նրա ձեւավորում է երկու երկրների միջեւ լիարժեք պաշտպանական գործընկերություն: Այն, որ ԱՄՆ «այլ գործընկերների» շարքում «կիսվել» է իր մտահոգությամբ նաեւ Ադրբեջանի հետ, գրեթե չունեմ կասկած: Որովհետեւ, երբ պետքարտուղարության ներկայացուցիչը շաբաթներ առաջ բրիֆինգի ընթացքում հայտարարում է, որ հարկ եղած դեպքում Ադրբեջանը կպաշտպանեն Իրանից, դա հենց «կիսված» լինելու վկայություն է: Էլ չասած այն մասին, որ օրեր առաջ էլ Նահանգների ընդունելությանն է առաջանում Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը: Իսկ Հայաստանի հետ ԱՄՆ կիսվե՞լ է այդ թեմայով: Ու ի՞նչ է կիսվել, եթե կիսվել է: Իսկ եթե ոչ, ապա՝ ինչու՞ չի «կիսվել», ու ի՞նչ կարող է նշանակել Ադրբեջանի հետ «կիսվելն» ու Հայաստանի հետ «չկիսվելը»:

Մեծ հաշվով, ԱՄՆ-ը իհարկե երկուստեք առնվազն անուղղակի «կիսվում» է հայ-ադրբեջանական կարգավորման իր նախաձեռնությամբ, որով, ըստ Հայաստանի ԱԽ քարտուղարի, ոչ թե որեւէ տարբերակ է առաջարկում, այլ աշխատում է Երեւանի ու Բաքվի միջեւ «բանակցային միջավայր» ստեղծելու ուղղությամբ: Սա մտորումների տեղիք տվող հանգամանք է, որովհետեւ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, հազիվ թե ԱՄՆ փորձի կամ ձգտի ստեղծել բանակցային միջավայր ռուսական տարբերակի քննարկման համար: Հետեւաբար հարց է առաջանում, թե արդյո՞ք Նահանգների բուն նպատակը խորքային առումով ռուս-իրանական գործակցությունն ու պաշտպանական դաշնակցությունը տորպեդահարող միջավայրի ստեղծումը չէ, ինչին էլ միտված է աշխատանքը Հայաստանի ու Ադրբեջանի ուղղությամբ: Անշուշտ, ԱՄՆ խնդիրներն ու նպատակները հասկանալի են, սակայն առանցքային հարցը, որ տալիս է մտահոգության տեղիք այն է, թե ինչու՞ է Ադրբեջանը դրանց համատեքստում սկսում «բնապահպանական» սադրանքը Լաչինի միջանցքի նկատմամբ: Ընդ որում, դա գործնականում տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Ֆիլիպ Ռիքերի ռեգիոնալ այցից հետո:

Փաստացի, Լաչինի միջանցքի հանդեպ սադրանքով Ադրբեջանը փորձում է թելադրել օրակարգ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում: Խաղաղապահները կամ պետք է արագորեն վերականգնեն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված ստատուս-քվոն, կամ գնան քայլերի, որոնք կենթադրեն Ադրբեջանի հետ որոշակի նոր պայմանավորվածություններ, ինչն էլ իր հերթին լինելու է նոր հարված ռուսական խաղաղապահ մանդատի «հայկական վարկանիշին»: Բարդ հանգույց է, որն Ալիեւին տալիս է խաղի հնարավորություն: Բաքու կատարած այցից հետո ԱՄՆ դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը ուղերձ հղեց, որտեղ խոսում էր, թե «ամեն անգամ Բաքու այցելելիս տեսնում է մեծ հնարավորություններ» Կովկասի խաղաղության ու զարգացման համար: Անշուշտ, շատ լավ է, բայց այժմ ահա՝ նրա այցից օրեր չանցած, երբ Ռիքերը դեռ չէր էլ հեռացել Կովկասից ու գտնվում էր Երեւանում, Բաքուն հերթական սպառնալիքն է ստեղծում թե Արցախի անվտանգության, թե Կովկասի խաղաղության համար: Տեսնու՞մ է դեսպան Ռիքերը, օրինակ, այդ առնչությամբ Բաքվին խիստ զգուշացնելու անհրաժեշտություն, թե՞ Ալիեւը նրան Բաքվում «նախազգուշացրել» էր իր քայլերի մասին եւ չէր ստացել առարկություն:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir