KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Ինչո՞ւ Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները չհանդիպեցին.

Հակոբ Բադալյան: Ինչո՞ւ Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները չհանդիպեցին.

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
260 0

Մեր՝ սեւ-սպիտակ, ու դրանից դուրս «գունավոր» աշխարհները

Այսօր Մոսկվայում տեղի էր ունենալու Ռդ եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումը, որը փաստացի հաջորդելու էր մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած Պուտին-Ռայիսի հեռախոսազրույցին: Նախօրեին ՌԴ ԱԳՆ հայտարարեց, որ կողմերը փոխհամաձայնեցրել են եւ հետաձգել հանդիպումն ավելի ուշ ժամկետի:

Զուգահեռ հայտնի դարձավ, որ, դեռեւս նոյեմբերից ազդարարված՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի Չինաստան այցը տեղի կունենա փետրվարի 5-6-ին: Հետաքրքիր է, արդյո՞ք ՌԴ եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա մինչ այդ, թե՞ հենց Բլինքենի այցի ժամկետների հստակությունն է եղել հենց պատճառը եւ Մոսկվան ու Թեհրանը սպասում են Պեկինում Բլինքենի բանակցությանը:

Բլինքենի այցի մասին պայմանավորվել էին նոյեմբերին Բալիում հանդիպած Բայդենն ու Սի Ցզինպինը: Ընդ որում, ուշադրության է արժանի, որ դրանից օրեր անց տեղի ունեցավ փոխնախագահ Կամալա Հարիսի եւ Սի Ցզինպինի հանդիպումը, ինչը թերեւս նշանակում է, որ եղել են շատ կոնկրետ քննարկումներ, այլապես Բայդեն-Սի հանդիպումից երկու-երեք օր անց ի՞նչու պետք է լիներ Հարիս-Սի հանդիպում՝ ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական գործակցության Վեհաժողովում, որին Բայդենը չէր մասնակցել եւ վերադարձել էր ԱՄՆ: Դա էլ հետաքրքիր է, ինչու՞, արդյո՞ք վաղորոք պլանավորվածի համաձայն, թե՞ որեւէ արտահերթ պատճառի:

Տեւական ժամանակ սակայն հստակ չէր Բլինքենի այցի ժամկետը: Եվ ահա նախօրեին հայտնի դարձավ, որ այցը կլինի փետրվարի 5-6-ին:

Այդ ամենի ֆոնին, թերեւս հարկ է նկատել, որ դեկտեմբերին տեղի ունեցավ մեկ այլ ուշագրավ այց՝ ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդեւի այցը Պեկին եւ հանդիպումը Սի Ցզինպինի հետ, որ տեղի ունեցավ դեկտեմբերի վերջին:

Ընդ որում, փորձագետները ուշադրության էին արժանացրել նրանց հանդիպման լուսանկարը, որում Սին եւ Մեդվեդեւը կապույտ փողկապով էին: Այստեղ նրանց ուշադրության պատճառն այն է, որ չինական վերնախավը այսպես ասած «բաժանվում» է երեք գույնի: Կարմիրները՝ դե հասկանալի է, դրանք կոմունիստական «գաղափարական կողմնորոշման» կրողներն են, դեղինները՝ չին ազգայնական գաղափարի կրողներն են, իսկ կապույտները համարվում են այսպես ասած ազատական գաղափարների կրողները կամ այսպես ասած «դոլարի ընկերները»:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir