KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Ի՞նչ է ուզում Ֆրանսիան Կովկասում

Հակոբ Բադալյան: Ի՞նչ է ուզում Ֆրանսիան Կովկասում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
178 0

Ֆրանսիայի ԱԳՆ կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը, հիմնվելով ապրիլի 19-ի համաձայնությունների վրա:

Ֆրանսիայի ԱԳՆ ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի նախարարությունների միջեւ բանակցության նոր փուլի անցկացումը:

Նկատենք, Ֆրանսիան շարունակում է չողջունել ապրիլի 19-ը, միաժամանակ ողջունում է Ալմաթին: Դարձյալ նկատենք, որ Ալմաթիի հանդիպումը գոնե առայժմ մեկ էլ ողջունել է Մոսկվան:

Բայց, Ֆրանսիան նաեւ առաջին անգամ ԱԳՆ մակարդակով կոչ է անում շարունակել ապրիլի 19-ի պայմանավորվածության հիման վրա աշխատանքը:

Սակայն սա՝ ապրիլի 19-ից ըստ էության գրեթե մեկ ամիս անց, ամենեւին ապրիլի 19-ի մասին չէ, այլ՝ Ալմաթիի:

Ինչպես Ալմաթիի առնչությամբ գրառում էի արել Տելեգրամում, Ադրբեջանին անհանգստացնում է Հայաստանում տեղի ունեցողը: Այն առնվազն որպես նվազագույն արդյունք, ըստ իս՝ բարձրացրել է Հայաստանի դիմադրունակությունը Ալմաթիում: Թե ինչպես է կարողացել դա օգտագործել Երեւանը կոնկրետ, սա իհարկե հարց է:

Բայց, դրա համար է, որ Ալմաթիի հանդիպմանը գրեթե զուգահեռ, Ալիեւը որոշեց բաց թողնել շանտաժի հերթական «չափաքանակը»: Բայց, տեսնում է նաեւ, որ կարծես թե այն այդքան էլ չի աշխատում: Իսկ «գործի անցնելու» հնարավորությունը ներկայումս բավականին սուղ է՝ աշխարհաքաղաքական, ռեգիոնալ իմաստով իհարկե:

Ողջունելով Ալմաթիի հանդիպումը, Փարիզն ըստ ամենայնի ողջունում է հավասարակշռության նշմարվող հեռանկարը, ի տարբերություն այն միակողմանիության, որ արձանագրվել է ապրիլի 19-ի հայտարարությամբ: Իմիջայլոց, «աչքի պոչով» նկատենք, որ սա տեղի է ունենում Չինաստանի նախագահի այցից հետո:

Ի դեպ, որ ապրիլի 19-ը միակողմանի էր, բավականին թափանցիկ դիվանագիտական լեզվով օրերս արտահայտել էր նաեւ Ֆրանսիայի դեսպանը՝ Ազատության եթերում:

Եվ, դարձյալ, ի դեպ, Փարիզը ողջունել է՞ր բանակցության բեռլինյան փուլը: Անկեղծ՝ չեմ հիշում:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir