«Հուսադրող է նաև, որ և՛ պետքարտուղարը, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զբաղվում են այս խնդրով: Դա պետք է լինի կայուն պարտավորություն: Ամերիկյան կողմի հետ մեկ հանդիպումը բավարար չէ: Այն պետք է դառնա պարտավորություն ԱՄՆ կառավարության, իհարկե, նաև Եվրոպական միության և այլ կառույցների կողմից՝ այս գործընթացը առաջ տանելու համար: Հակառակ դեպքում մենք կվերադառնանք ռազմական հակամարտությանը», ասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում:
Դիվանագետը խոսում է այն մասին, ինչի մասին գրառումներ եմ արել, նաեւ հարցազրույցներում խոսել եմ բազմիցս, պարբերաբար. իրավիճակի կայունության կառավարելիության հարցում ՄՆ, Եվրամիության պատասխանատվության մասին: Եթե միջնորդական հավակնությունը չի ուղեկցվում այդ պատասխանատվությամբ, ապա միջնորդությունը կարող է ունենալ բացարձակապես հակառակ էֆեկտ:
Ըստ այդմ, եթե նպատակը ոչ թե պարզապես «նոյեմբերի 9-ի» գիծը տապալելն է, այլ իրապես ռեգիոնալ կայունություն ապահովելն ու ամրացնելը, ապա որեւէ զուգահեռ միջնորդություն պետք է իրացվի կայունության համար պարտավորության զուգահեռ առկայությամբ: Կարեւոր է, որ ամերիկացի նախկին համանախագահը արտահայտվում է այդ խնդրի առնչությամբ:
Հակոբ Բադալյան