KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: զանգեզուրյան միջանցք

Հակոբ Բադալյան: զանգեզուրյան միջանցք

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
360 0

Կա հանրային որոշակի սեգմենտ, այդ թվում փորձագիտական շերտ, որը պարբերաբար խոսում է այն մասին, թե «զանգեզուրյան միջանցք» պետք է Արեւմուտքին: Կա հանրային որոշակի սեգմենտ եւ փորձագիտական շերտ, որը պարբերաբար պնդում է, որ «զանգեզուրյան միջանցք» պետք է Ռուսաստանին եւ Մոսկվան է ուզում հասնել դրան:
Այդ ամենի համատեքստում կա հստակ մի բան՝ ում որ պետք է «զանգեզուրյան միջանցք», նա արդեն իսկ նվազագույնը մի բանի հասել է՝ Հայաստանում հասարակական կարծիքի ձեւավորման հարցում այս կամ այն չափի մասնակցություն ունեցող ինստիտուտների, խմբերի, անհատների մի մեծ մաս առավոտից երեկո խոսում է այդ «միջանցքի» մասին:
Ու արդեն ըստ էության կարեւոր չէ, թե ինչ է խոսվում՝ Ռուսաստանն է «նշանակվում» այդ «միջանցք» կոչվածի գլխավոր շահառու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միասին, թե՞ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին գլխավոր շահառու «նշանակվում» է Արեւմուտքը: Էականն այն է, որ հայ ժողովրդին պարտադրվել է այդ օրակարգը: Իհարկե, այն խաղարկողների համար դա վատ էլ չէ՝ ամեն մեկը մի կողմից հավաքում է տասնյակ հազար դիտումներ կամ լայքեր՝ ռուսներին չսիրողները մի դիտանկյունն են հավանում, Արեւմուտքին չսիրողները՝ այլ:
Որեւէ այլ օգտակարություն, այդ թեմայի առավոտից երեկո շոշափումը՝ Հայաստանի համար չունի: Դա չի նշանակում, որ չկա հարցը, խնդիրը, մարտահրավերն ու սպառնալիքը:
Կա, եւ կա արդեն մոտ քառորդ դար, կա խոշոր խաղացողների ռազմավարություններում եւ այստեղ կամ ինքնախաբեություն, կամ խաբեություն է «մեկ» մեղավոր կամ շահառու նշանակելը: Այդ հարցը եւ դրա հանդեպ խոշորների վերաբերմունքը կախված է մի շարք գործոններից եւ այն թերեւս լինելու է ժամանակի մեջ «աշխատող» հարց, որն իբրեւ արդեն գործնական մարտահրավեր մեր առաջ կանգնելու է ոչ թե այո կամ ոչ ասելու «սպասումով», այլ որպես ռազմական սպառնալիք:
Հետեւաբար, մեր խնդիրն այսօր մեկն է՝ տնտեսապես, դեմոգրաֆիապես, ենթակառուցվածքային առումներով զարգացնել Սյունիքը: Խոսակցություններ, քննարկումներ ծավալենք սրա մասին, դիտարկելով նաեւ այդ հարցում աշխատանքը նույն ռուսների, Արեւմուտքի, Իրանի, Հնդկաստանի, նաեւ արաբական երկրների հետ աշխատանքի համատեքստում, այլ ոչ թե օրը սկսենք որեւէ մեկին Սյունիքի վրա «աչք ունենալու» համար մեղադրելով կամ որեւէ մեկին Սյունիքի փրկիչ կարգելով:
Է աչք ունեն, իհարկե, էս ռեգիոնում ամեն տարածքի վրա էլ աչք կա, գիտեք օրինակ Կախեթիի կամ Աջարիայի վրա աչք չկա՞: Բայց վրացիները թերեւս մեզանից ավելի լավ են հասկանում, որ պահելը կամ էդ եղած աչքը հանելը խոսելով չէ, այլ պահանջելու է կամ ուժեղ ռազմական ուժ՝ ինչը օբյեկտիվորեն բարդ եւ շատ մեծ ժամանակ պահանջող խնդիր է, կամ պահանջելու է տնտեսա-քաղաքական ճկուն դիվանագիտություն եւ իմաստնություն:

Հակոբ Բադալյան kafkassam

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir