KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: «Գործակալների» հայտնաբերման «պայծառատեսությունը» հայ հանրության մոտ հասցվել է արդեն գրեթե պաթոլոգիայի մակարդակի

Հակոբ Բադալյան: «Գործակալների» հայտնաբերման «պայծառատեսությունը» հայ հանրության մոտ հասցվել է արդեն գրեթե պաթոլոգիայի մակարդակի

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
9 0

«Գործակալների» հայտնաբերման «պայծառատեսությունը» հայ հանրության մոտ հասցվել է արդեն գրեթե պաթոլոգիայի մակարդակի: Ընդհանրապես, բովանդակության եւ քաղաքական որեւէ նպատակի հասնելու մեխանիզմների շուրջ խոսակցության տեսակարար կշիռը Հայաստանի հասարակական-քաղաքական «դիսկուրսում» մոտենում է գրեթե զրոյի: Այն վաղուց է իջել ներքեւ ռացիոնալության ու օգտակարության նշաձողից:

Լավագույն բովանդակություն է դիտվում «գործակալ հայտնաբերելու» լավագույն հռետորաբանությունը: Ընդ որում, լսարանի մոտ թերեւս հարց չի էլ առաջանում՝ իսկ գուցե հենց «գործակալնե՞րն» են հանրությանը բովանդակությունների շուրջ կենտրոնացումից բերում եւ կենտրոնացնում «գործակալությունների» շուրջ:

Իսկ բուն խնդիրն այն չէ, որ չկան գործակալներ, որ իքսը կամ իգրեքը գործակալ չեն: Բուն խնդիրն այն է, որ երբեք հնարավոր չի լինելու հասնել «ամբողջական բացահայտման»: Դա մի թել է, որը չունի ծայր, մի ճանապարհ է, որը չունի վերջ: Եվ հարց է առաջանում, ու՞մ է առաջին հերթին ձեռնտու հանրային միտքը բերել ու դնել վերջ չունեցող մի ճանապարհի վրա, ընդ որում դա էլ դարձնել հասարակական մտքի բարձր նշաձող:

Հետեւաբար, ի՞նչը պետք է լինի այդ երեւույթի դեմ պայքարի տրամաբանությունը: Նոր բովանդակության ստեղծումը: Բովանդակություն, որն ուղղված պետք է լինի Հայաստանում նոր որակի միջավայրեր ստեղծելուն, ոլորտային որակական վերափոխումների, որն ուղղված կլինի հասարակական, քաղաքական, տնտեսական, պետական կյանքի տարբեր ուղղություններով շատ կոնկրետ աշխատանքային արդյունքի:

Իհարկե, «գործակալները» այդ ամենին խանգարելու համար են, բնականաբար: Բայց, ընկերներ, եթե նրանք ի վիճակի են խանգարել այս ստեղծարար աշխատանքին, եթե մենք իբրեւ հանրություն չունենք այդ մեթոդաբանությամբ նրանց հաղթահարելու, նրանց ազդեցությունը չեզոքացնելու եւ ստեղծարար հակազդեցության հասնելու միտք եւ կամք, հետեւողականություն ու համառություն, ապա առնվազն միամիտ է մտածել, թե ունենք նրանց ամբողջապես բացահայտելու կարողություն:

Փոխարենը, այո, մենք ինքնագոհ կերպով խաղում ենք հենց նրանց թելադրած կանոններով՝ «բացահայտում» ենք իրար, իրականում բացահայտելով մեր ստեղծագործական առարկայական ներուժի բացակայությունը:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak.