Այս օրերին շատ է խոսվում պատերազմի հետեւանքով մեր տնտեսության համար ռիսկերի, ու նաեւ իհարկե որոշակիորեն բացվող հնարավորությունների մասին: Ռիսկերը չեզոքացնելն ու հնարավորություններն օգտագործելը իհարկե պահանջելու է թե տնտեսական քաղաքականության, թե դիվանագիտության ճկունություն:
Գլխավորը, «վախճանաբանական ճկունությունից» զերծ մնալն է, հատկապես այն պարագայում, երբ մեր հանրային գիտակցության մեջ ամուր դրված է թերեւս հենց միայն դրան «հակվածությունը»՝ ցավոք պատմական օբյեկտիվ հիմքով, ինչպես նաեւ արտաքին ու ներքին սուբյեկտիվ մեծ ազդեցության հետեւանքով: Էդ ամենը խտացված, համակցված կերպով արտահայտվում է մեզանում ամենահաճախ օգտագործվող, տրվող հարցի մեջ՝ «բա վերջը ինչ ա լինելու»:
Էդ շարքից է նաեւ, երբ մենք Պուտինի վերջին ենք սպասում, Ռուսաստանի վերջին, ինչ որ մեկը սպասում է երեւի Ամերիկայի վերջին, մասոնների, հրեաների վերջին, թուրքերի, Էրդողանի, ու այդպես շարունակ:
Երեւի մի 10-15 տարի առաջ կլիներ, էդ՝ «վերջն ինչ է լինելու» թեմայով մի հոդված գրեցի, որ չկա վերջ, վերջը հենց դա է՝ երբ անընդհատ ապրում ես ինչ որ վերջի սպասումով: Ու կարեւոր չէ, լավ վերջի սպասումով ես ապրում, թե վատ՝ էդ սպասումը դառնում է հոգեբանություն ու կտրում ներկայից:
Իսկ վերջը՝ վերջ չունի: Ընդ որում, էս հարցում հայկական հասարակական-քաղաքական միջավայրից շատ առաջ է բիզնես միջավայրը, կամ դրա մի զգալի մասը, որ գործում է, աշխատում է, փնտրում է, գտնում է հնարավորությունները ամենաբարդ պայմաններում անգամ:
Կարծում եմ այդ միջավայրը թե հանրային-պետական, թե նաեւ հենց անմիջայկան գործունեության շահից ելնելով պետք է մտածի ավելի մեծ հանրային պատասխանատվություն վերցնելու մասին, ձգտելով փոխել այն հոգեբանությունը, որ այս տարիների ընթացքում հանրության մոտ ձեւավորել ու շարունակում է հասարակական-քաղաքական միջավայրի դերակատարների ճնշող մեծամասնությունը:
Հակոբ Բադալյան
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Հակոբ Բադալյան: Այս օրերին շատ է խոսվում պատերազմի հետեւանքով մեր տնտեսության համար ռիսկերի
Հակոբ Բադալյան: Այս օրերին շատ է խոսվում պատերազմի հետեւանքով մեր տնտեսության համար ռիսկերի
483 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.