KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ:Հայաստանի համար պատրաստվող ծուղակը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ:Հայաստանի համար պատրաստվող ծուղակը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
216 0

Լաչինի միջանցքում, և ընդհանրապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված իրողությունների խաթարման ուղղությամբ իր քայլերով, Բաքուն խաղում է բազմաշերտ մի խաղ՝ աշխարհաքաղաքական ավելի մեծ խաղի մասնակիցների կոշտ դիմակայության ու մրցակցության պայմաններում, որն իր մեջ պարունակում է նաև բավականին նուրբ հյուսվող մի ծուղակ: Մասնավորապես, խաթարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ աշխարհաքաղաքական դիմակայությունից օգտվելով, Ադրբեջանը Հայաստանին է մղում այդ հայտարարության չեղարկման քայլի: Այսինքն, ինքը դե ֆակտո չեղարկում կամ խաթարում է այն, որովհետև ունի դրա հնարավորությունը, անհրաժեշտ ռազմա-տնտեսա-քաղաքական ռեսուրսային բազան, բայց այդ չեղարկման այսպես ասած դե յուրե գործողության «հռչակման» մղում է Հայաստանին: Ի՞նչ է ստացվում, եթե Հայաստանը գնում է դրան:

Ստացվում է, որ գոյություն ունեցող միակ փաստաթղթային հիմքը, որ Ադրբեջանի համար սահմանում է հետպատերազմյան պարտավորություններ՝ չեղարկվում է, ու ստացվում է իրավիճակ, երբ չկա որևէ այլ փաստաթղթային հիմք, հետևաբար՝ չկա որևէ պարտավորություն Բաքվի համար, ըստ այդմ կա բալանսի իր առավելությունն ավելի անկաշկանդ ու համարձակ իրացնելու հնարավորություն: Իսկ դե յուրե չեղարկման պատասխանատվությունը՝ դրանից բխող ռիսկերով, կմնա Հայաստանի վրա:

Ահա սրա պատճառով է թերևս նաև, որ Երևանը խոսում է շատ համբերատար և սառնասիրտ լինելու մասին, ի տարբերություն կոչերի, որոնք միտված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից Հայաստանի հրաժարվելուն: Դա ձեռնտու է բոլորին, որովհետև ստեղծում է շատ լղոզված դաշտ, և բացառել պետք չէ անգամ, որ այս կամ այն չափով ձեռնտու կարող է լինել նույնիսկ Ռուսաստանին՝ իրադարձությունների որոշակի զարգացման սցենարների դեպքում: Հայաստանին այդ հանգամանքը կարող է շահեկան լինել այն դեպքում միայն, երբ մեր օգտին լինի ուժայյին բալանսը: Ցավոք, այս և վաղը այդ հեռանկարը իրատեսական չէ: Հետևաբար, Հայաստանը պետք է շեշտադրի նոյեմբերի 9-ի հանգամանքը, որպես հիմք, և զուգահեռ նաև՝ փորձի հնարավոր սխեմաներով բարձրաձայնել և շունչ տալ «մադրիդյան սկզբունքների» օրակարգին, առնվազն նոյեմբերի 9-ի «պահպանության»  տրամաբանությունից ելնելով, վակուումային իրավիճակ թույլ չտալու համար: Բաքուն ձգտում է աայդ վակուումին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir