Փաշինյանի ելույթից հետո, կարգավիճակի մասին քննարկումներում ու մեկնաբանություններում հաճախ է նկատվում Կոսովոյի հիշատակումը: Հնչում են կարծիքներ, որ Արցախի հարցը կարող էր լուծվել Կոսովոյի նման՝ եթե…, կամ՝ Արցախի հարցը կլուծվի Կոսովոյի նման՝ երբ…:
Արցախի հարցը կլուծվեր Կոսովոյի նման, եթե Արցախը լիներ Բալկաններում, Ադրբեջանը լիներ Սերբիա, այդ ամենը լինել նախկին Հարավսլավիա, ու էլի մի քանի այդպիսի բաներ: Եվ էլի կլուծվի Կոսովոյի նման, երբ տեղի կունենա այդ «կերպարանափոխումը»:
Խոսել Արցախի եւ Կոսովոյի հարցերի մասին, համեմատել, նմանեցնել, նույնացնել եւ բերել մի եթե, պայմանական՝ եթե մենք չլինեինք «ռուսաստանամետ», թերեւս նշանակում է չտիրապետել թե Արցախի, թե Կոսովոյի հարցերի աշխարհագրական ու աշխարհաքաղական էություններին եւ դրանցով պայմանավորված բազմաթիվ մեծ ու փոքր այլ կարեւորություններին: Չտիրապետել, կամ չփորձել տիրապատել, չուզենալ նկատել եւ այլն:
Այլապես, ով չի ուզի «Կոսովոյի տարբերակ», առավել եւս պարբերաբար կրկնել այդ տարբերակի մասին, եւ հատկապես, որ միշտ էլ կարելի է ասել՝ այ սա չարեցինք, չեղավ Կոսովոյի տարբերակը:
Հակոբ Բադալյայ