Երբ խոսվում է Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության մասին եւ փորձ արվում հասկանալ Հայաստանի համար դրա վտանգավոր հանգամանքները, դիտարկել Հայաստանի շահին հակադիր վեկտորներն ու միտումները, հանդիպակած արձագանքը մի զգալի մասով լինում է «հակառուսականության» մասին գնահատականը:
Հետաքրքիր է այն, որ, օրինակ, երբ Պուտինն ասում է Աթաթուրքը եղել է մեր եղբայրը, հիմա էլ Էրդողանն է եղբայր, նույն շրջանակը չի խոսում հակահայկականության մասին:
Ընդ որում, կարծում եմ իհարկե ճիշտ է անում, որովհետեւ խոսքը քաղաքականության մասին է, իսկ քաղաքականությունը բազմաշերտ է, ամենատարբեր, հակոտնյա բաղադրիչներով, հետեւաբար անգիտություն, անմտություն կամ նույնիսկ երբեմն չարամիտ դիտավորություն է քաղաքականությունը գնահատել այդպիսի միարժեք ու զգայական եզրերով՝ հակահայկականություն կամ հակառուսականություն:
Ըստ այդմ, Ռուսաստանի քաղաքականությունից եւ մոտեցումներից բխող վտանգների մատնանշումը «հակառուսականություն» որակելը կամ իրավիճակի քաղաքականապես անհամարժեք գնահատում է, կամ դիտավորություն, որով փորձ է արվում նենգափոխել խնդիրը եւ փաստարկային քննարկման փոխարեն տեղափոխել հակա-ի ու մետ-ի անպտուղ դաշտ:
Հայաստանը չի կարող հակա լինել Ռուսաստանին, եւ բացարձակ պետք էլ չէ լինել հակա: Բայց Հայաստանը պարտավոր է Ռուսաստանի հնարավորություններն ու ցանկությունները, մոտիվներն ու ռազմավարությունը գնահատել առավելագույնս ամբողջական եւ համարժեք, հասկանալու համար, որ Ռուսաստանը կարող է շատ հարցերում լինել Հայաստանին գործընկեր, բայց չի կարող լինել փրկիչ: Որովհետեւ Ռուսաստանն ինքն իրեն այս ռեգիոնում փրկելու համար կամ պետք է ապավինի Արեւմուտքի օգնությանը, կամ Թուրքիայի հետ որեւէ կերպ լեզու գտնելուն: Հետեւաբար, եթե Ռուսաստանն ինքը՝ Արեւմուտքի հետ հակադրության պարագայում, փրկություն է փնտրում Թուրքիայի հետ պայմանավորվելու մեջ, չի կարող լինել թուրքական վտանգից Հայաստանի փրկիչ:
Այդ ամենի մասին պետք է խոսել, հատկապես հանրային, քաղաքական դաշտում, որովհետեւ հասկանալի է նաեւ, որ Հայաստանի որեւէ իշխանություն չի արող այդ մասին խոսել լիարժեք: Հայաստանի իշխանությունները պարտադրված են՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, պարտադրված են այդ հարցերը թողնել լռության դաշտում:
Բայց այդ ամենով հանդերձ էլ, հանրային պատասխխանատու շրջանակները պարտավոր են խոսել, ձեւավորել հանրային կարծիք, միջավայր, որը կօգնի Հայաստանի իշխանություններին այդ հարցում լինել ավելի ազատ: Խոսքը Հայաստանի նոր իշխանության մասին չէ, այլ ընդհանրապես՝ իշխանության մասին որպես ինստիտուտ, նախկինում, այսօր, վաղը՝ ով էլ լինի այդ իշխանության կրողը:
Հանրությունը պարտավոր է իր մտածողությունը դուրս բերել Ռուսաստանի «գրպանից», եւ այդ դեպքում միայն Մոսկվան կգնա գործակցային տրամաբանության ու հաշվի կառնի Հայաստանի շահը եւ անվտանգությունը լիարժեք, այլ ոչ այնքանով, որքանով դա պետք է Թուրքիայի հետ հաջող պայմանավորվելու համար:
Hakop Badalyan
հակառուսականության
272 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.