KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Կոնստանտին Զատուլին: Հայաստանի իշխանությունները երազում են, որ Ռուսաստանը հեռանա Լեռնային Ղարաբաղից

Կոնստանտին Զատուլին: Հայաստանի իշխանությունները երազում են, որ Ռուսաստանը հեռանա Լեռնային Ղարաբաղից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
171 0

Pravda.ru-ն գրում է, որ ինչպես է Իլհամ Ալիևը նախատեսում արտաքսել հայերին Լեռնային Ղարաբաղից, ինչու է Թուրքիան աջակցում նրան և չի վախենում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչ սխալ է թույլ տալիս Նիկոլ Փաշինյանը և ինչպես է Արևմուտքը ցանկանում Ռուսաստանին դուրս մղել Կովկասից: Այդ ամենի մասին Pravda.Ru-ին պատմել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ տնօրեն Կոնստանտին Զատուլինը։

– Կոնստանտին Ֆեդորովիչ, մինչ մենք զբաղված ենք Ուկրաինայում հատուկ գործողությամբ, ոչ պակաս մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում Հարավային Կովկասում, առ ջին հերթին Լեռնային Ղարաբաղում։ Որքանո՞վ է վտանգավոր իրավիճակը այնտեղ։

-Փաշինյանի կառավարությունում ժամանակ առ ժամանակ ասում են. «Մենք պնդում ենք, որ երաշխիքներ տրվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»։ Բայց միևնույն ժամանակ ասում են, որ գործընթացը չպետք է ընթանա Բաքվի և Երևանի միջև, այլ պետք է լինի Բաքվի և Ստեփանակերտի (Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք) միջև։ Այն թե ինչպես է ընթանում գործընթացը, պարզ է դառնում Ադրբեջանի դիրքորոշումից, որն ընդհանրապես չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, պատրաստվում է վերացնել անգամ «Լեռնային Ղարաբաղ» աշխարհագրական անվանումը, իսկ նախագահ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ, բայց եթե նրանք չեն ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի (և իսկապես չեն ուզում, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ), ապա պետք է հեռանան այնտեղից։ Սերունդներ, դարեր շարունակ այդ տարածքում ապրող մարդկանցից, ինչպես վկայում են պատմական փաստերը, հնագույն հուշարձանները, տաճարները և այլն, պահանջել, որ նրանք լքեն այդ տարածքն այն հիմքով, որ չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, քողարկված 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի տեղահանության և ցեղասպանության կրկնությունն է: Ադրբեջանը հայերին դուրս է մղում Լեռնային Ղարաբաղից, որպեսզի ստանա այս տարածքն առանց բնակչության։

Լաչինի անցակետը ստեղծվել է այնպես, որ անհնար լինի ռազմական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայերին, եթե ադրբեջանական զորքերը սկսեն կռվել նրանց հետ։

Ադրբեջանը շահագրգռված է, որ այդ խնդիրն ընդմիշտ լուծվի որքան հնարավոր է շուտ, այսինքն վերանա Լեռնային Ղարաբաղը որպես հայեցակարգ, նույնիսկ աշխարհագրական առումով։

Այդ ամենը միասին վերցրած լուրջ մեղադրանք է Հայաստանի ներկայիս իշխանությանը, որը ոչ միայն չի կարողանում պաշտպանել հայության շահերը, այլ նաև իրականացնում է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների աստիճանական ապամոնտաժում։ Փաշինյանը հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում։ Մենք Հայաստանից օգնություն չենք ակնկալում, կարող ենք ինքներս էլ գլուխ հանել, բայց նման հայտարարությունները որոշակի ֆոն են ստեղծում, չնայած նրան, որ հենց Հայաստանում կա ռուսական բազա, որպեսզի Հայաստանը հանգիստ լինի իր հարևանների ոտնձգություններից։

Հայաստանի հարևաններն են Թուրքիան, որը չի ճանաչում 20-րդ դարի սկզբին իրագործած Հայոց ցեղասպանությունը և անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի դեմ նրա պահանջներին։ Այս իրավիճակը մեզ ստիպում է անհանգստանալ մարդկանց ճակատագրով, հատկապես, որ մեր նախնիները Ռուսաստանում ստանձնել են Կովկասի քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, վրացիների ճակատագրի պատասխանատվությունը:

Եվ չնայած այն ժամանակ պատմությունը զարգացավ տարբեր ձևերով, մենք կատարեցինք մեր խնդիրը: Այսօր անբնական է, որ Հայաստանի իշխանությունները երազում են, որ Ռուսաստանը ընդմիշտ լքի Կովկասը, և հույս են փայփայում, որ ուրիշը կօգնի իրենց։ Երբ Ռուսական կայսրությունում քաղաքացիական պատերազմ էր, նրանք նույնպես սպասում էին, որ Արևմուտքը կօգնի, բայց ոչ ոք չօգնեց: Իսկ բոլշևիկները պահպանեցին և՛ հայությունը, և՛ հայոց պետականությունն ի դեմս ՀԽՍՀ-ի։

Հիմա մեր իրավիճակի դժվարությունն այն է, որ մենք չենք ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ, և Թուրքիան բացարձակապես չամաչելով օգտվում է դրանից։ Հայաստանի ղեկավարությունը որոշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդացնելու ռիսկերը, որի հետ կան բազմաթիվ տնտեսական կապեր, ավելի քիչ նշանակալի են, քան հավատարմության դրսևորումը ՆԱՏՕ-ին, Ուկրաինային, Ադրբեջանին, որն ավելացնում է իր պահանջները։

Այստեղ խոսքը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի մեջ է, այլ նրա մեջ, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Կովկասից, որտեղ նա պատմականորեն միշտ եղել է:
Կամո Խաչիկյանը

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir