«Грузия единственное государство, взявшее на себя ответственность за сохранение абхазского языка»

Hasan Oktay: “Avropa əsil məqsədini məsum istəyinin arxasında gizlədir”

Այսօր Երեւանում մեկնարկել է Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը՝ ArmIGF 2017-ը:

İdlib’e yönelik operasyonun hedefi ne?

Կոնսենսուս Արցախի խնդրում. Զախարովան ասաց գաղտնաբառը

Ermenistan, Gündem 26 Aralık 2018
30

Մենք ժամկետներ չենք սահմանում, խոսելով արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Զախարովան: Նա ասել է, որ միշտ արտահայտվում են շուտափույթ կարգավորման օգտին, սակայն չեն խոսի ժամկետներով:

«Դա երկարատև պատմություն և, ցավոք, ձգձգված հակամարտություն է: Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, որպես Ադրբեջանի ու Հայաստանի հետ ընդհանուր անցյալ ունեցող երկիր, մեր կողմից կարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը», հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

ՌԴ ԱԳՆ խոսնակը գործնականում արտաբերել է արցախյան խնդրի ըստ էության գաղտնաբառը՝ «ժամկետ չկա»:

Արցախյան հարցի կարգավորման գործընթացի արագացում եւ «ինչ-ինչ» համաձայնություններ Հայաստանի մի շարք ՝ առավելապես նախկին իշխանության եւ դրան հարող փորձագիտական շրջանակներ ազդարարեցին նախընտրական շրջանին ընդառաջ, թեժացնելով ահազանգերը քարոզարշավի ընթացքում: Ավելին, հնչում էին տեսակետներ, թե հենց դրա համար է արագացվել խորհրդարանի արտահերթ ընտրությունը:

Բերվող գործնականում միակ փաստարկն այն էր, ինչ Երեւանում ասել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա հայտարարեց, որ խորհրդարանի ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանն էլ ավելի ուժեղ դիրք կունենա, միաժամանակ հույս հայտնելով, որ դա կնպաստի կարգավորման գործում առաջընթացին:

Նրանց փույթ չէր, որ կարգավորման գործում առաջընթացի հույսեր համանախագահ երկրները ներկայացնող տարբեր պաշտոնյաներ հայտնել են պարբերաբար, անցնող երկու տասնամյակի ընթացքում: Հիշարժան է օրինակ, թե ինչպես էին հնարավորությունների պատուհան հռչակել 2009 թվականը, կամ ինչ հույսեր էին գեներացվում Կազանի պլանի շրջանակում, որին հավանություն էր տվել նաեւ Սերժ Սարգսյանը:

Բանն այն է, որ միջնորդները ուղղակի չեն կարող չհայտնել արագ կարգավորման, նոր հնարավորությունների եւ այդօրինակ այլ հույսեր, բայց այդ հույսերը գործնականում նշանակում են հակառակը, մի պարզ պատճառով: Եթե միջնորդ դիվանագետներն անգետ չեն, ապա առնվազն տարիների փորձառությունը նրանց անշուշտ բերել է համոզման, որ ինչքան բարձր է խոսվում «կարգավորման» որեւէ «մոտալուտ հնարավորության» կամ «հույսի» մասին, այնքան թե Հայաստանում, թե Ադրբեջանում տեղի է ունենում հասարակության տրամադրությունների կարծրացում: Սրա պատճառները լիովին հասկանալի են, չարժե անել ավելորդ մեկնաբանություն:

Ըստ այդմ, եթե դիվանագետներն անգետ չեն, անկասկած առնվազն պարզ դիտարկմամբ կնկատեն, կպատկերացնեն, որ արտահայտվող հույսերը բերելու են հակառակ արձագանքի: Ասենք, օրինակ, եթե հույս է ակնկալվում Հայաստանից, ապա դա բերելու է Հայաստանում հանրության դիրքորոշման կարծրացման, քանի որ հասարակությունն այդ հույսի տակ տեսնում է տարածքի վերադարձի ռիսկ եւ ըստ այդմ սկսում դիմադրել:

Ասել, որ Ջոն Բոլթոնը՝ ամերիկյան քաղաքականության բազմափորձ «բազեն» անգետ է եւ չի հասկանում հրապարակային հայտարարությունների հակառակ ռեակցիայի անխուսափելիությունը, նշանակում է ծայրաստիճան անհարգալից լինել թե Բոլթոնի, թե առաջատար գերտերության՝ ԱՄՆ նկատմամբ:

Բոլթոնը թերեւս հիանալի հասկանում է հակառակ ռեակցիայի էֆեկտը եւ մեծ հավանականությամբ հենց այդ էֆեկտը ստանալու համար էր նա հայտնում Փաշինյանի ուժեղ դիրքերի առիթով ունեցած «հույսը», որպեսզի Փաշինյանի այդ մանդատը օժտվի նաեւ դիմադրության ընդգծված բաղադրիչով:

Թե ինչու՞, ինչի՞ համար էր դա պետք, այստեղ արդեն այլ հարց է: Խոշոր հաշվով, Հայաստանի դիմադրությունը պետք է Մինսկի խմբի բոլոր համանախագահներին, առնվազն այնքան, քանի դեռ նրանք բոլորը չեն հրաժարվել արցախյան խնդրում իրենց շահերից հօգուտ այսպես ասած մեկ համանախագահի, նրան տալով ցանկացած մոտեցում առաջ մղելու իրավունք:

Իսկ այդ իրավիճակը գործնականում անհնար է, հաշվի առնելով այն, որ արցախյան խնդիրը կենսական շահերի տիրույթ է ուժային միանգամից մի քանի կենտրոնների համար: Եվ այդ առումով, առնվազն պասիվ ռեժիմում ներկայիս ստատուս-քվոն՝ հայկական վերահսկողությամբ, առավելագույն ընդունելին է բոլոր առանցքային խաղացողների կամ դրանց ճնշող մեծամասնության համար: Նրանցից յուրաքանչյուրն ունի փոփոխման իր մոտեցումը, բայց միաժամանակ նաեւ այդ հարցում լուրջ խնդիրներն ու հնարավոր ռիսկերը:

Այդ հողի վրա ձեւավորվում է չբարձրաձայնված կոնսենսուսը՝ ներկայիս ստատուս-քվոյի շուրջ: Այն իհարկե իր հերթին ունի խնդիրներ ու ռիսկեր, այդ թվում հայկական կողմի համար: Բայց դրա ռիսկերն ու խնդիրները գործնականում ամենափոքրն են այն հնարավորների համեմատ, որ կարող է բերել ստատուս-քվոյի փոփոխության որեւէ գործնական փորձ: Դրա վկայությունն ապրիլյան քառօրյա պատերազմն էր:

Այստեղ հայկական կողմի համար բուն խնդիրն այն է, որ այդ ուժային կենտրոնների հակակշիռների վրա կառուցված պասիվ կոնսենսուսը փորձի աստիճանաբար վերածել այսպես ասած ակտիվ կոնսենսուսի, երբ պահպանությունը ոչ թե ռազմավարական այլ նպատակի իրականացման բարդության արդյունք է, այլ ինքնին ռազմավարական նպատակ:

Առավել եւս, որ առաջին պատերազմի արդյունքում այդ ստատուս-քվոն միջազգային լեգիտիմությամբ ձեւավորվել է հենց ակտիվ կոնսենսուսի հեռանկարով, որ բխում էր այն ժամանակ Հայաստանի եւ Արցախի ռազմա-քաղաքական քաղաքակրթական մոդելի եւ ռազմավարության արդիական հստակ վեկտորից: Ներկայում Հայաստանը վերականգնում է այդ վեկտորը, ըստ այդմ ստատուս-քվոյի վրա ակտիվ կոնսենսուսը վերականգնելու հնարավորությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar