ТУРЕЦКИЙ ФРОНТ ВМЕСТО ТУРЕЦКИХ КУРОРТОВ

Kağızman’a ısmarladım Hazar Türkü Bob Dylan gele!

İslam aləmində nüfuz uğrunda Səudiyyə və İranın mübarizəsi

TÜRK`ÜN KANIYLA BOYANAN 20 OCAK……. AZERBAYCAN TÜRK`ÜNÜN KANIYLA YAZDIĞI TARİH…..

կիսակայացած ավտորիտար ռեժիմ

Ermenistan 9 Mayıs 2020
53

«Ֆրիդոմ Հաուզի» զեկույցում «կիսակայացած ավտորիտար ռեժիմ» որակումը՝ չնայած երկու տարվա ընթացքում երբևէ գրանցված ամենամեծ բարելավմանը, մի կողմից կիրառվող մեթոդաբանության արդյունքն է. քանի որ ֆորմալ մոտեցում ունեն, չափանիշների հանրագումարով գործակից են հաշվարկում ու դրա հիման վրա էլ բնութագրում: Մյուս կողմից, դա ինչ-որ տեղ օբյեկտիվ է, քանի որ մասնավորապես իրավապահ և դատական համակարգերի բարեփոխումն արագ չիրականացնելու արդյունքն է: Ավելի լայն առումով՝ երևի առհասարակ «Սերժի կոստյումին» հարմարվելու:

Սակայն կա զեկույցի հետ կապված այլ կարևոր հանգամանք ևս: 10-11-րդ էջերում կա անդրադարձ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում չինական ազդեցությանը: Ճիշտ է, տվյալ ենթաբաժնի սկզբում նշված է, որ նախորդ զեկույցներում բազմիցս եղել են անդրադարձներ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանն իր կողմից «ազդեցության գոտի» համարվող երկրներում, սակայն այժմ դրան չանդրադառնալն ու միայն Չինաստանի գործողությունների վրա կենտրոնանալը լուրջ բացթողում է:
Այսպես, դիտարկվում են չինական ազդեցության այնպիսի գործիքներ, ինչպիսիք են վերահսկողության էլեկտրոնային միջոցների գործարկումը, այս կամ այն երկրի պարտատերը լինելու միջոցով ազդեցությունը («պարտքերի դիվանագիտություն») և քարոզչական կամպանիաները: Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան և Ուկրաինան նշված են վերահսկողության էլեկտրոնային միջոցներ օգտագործող երկրների շարքում, Ղրղզստանի, Տաջիկստանի, Մոնտենեգրոյի ու Հյուս. Մակեդոնիայի դեպքում առկա է «պարտքերի դիվանագիտությունը», Կենտրոնական Եվրոպայում ու Բալթյան երկրներում՝ քարոզչությունը:
Մինչդեռ նշված բոլոր երկրներում առավե՛լ տարածված ու վտանգավոր է ռուսական քարոզչությունը և դրան ձայնակցող կամ դրանից օգտվող տեղական միավորների գործունեությունը, ինչպես նաև ֆինանսական լծակների օգտագործումը: Հայաստանի դեպքում այստեղ կարելի է հիշատակել թե առհասարակ Ռ. Քոչարյանի, Մ. Մինասյանի, ՀՅԴ, Ադեկվադի, «Վերնատան» ու այլոց ողջ քարոզչամեքենան առհասարակ, թե հենց այս ժամանակահատվածում կոնկրետ թեմաների շահարկումը. «Ղարաբաղը ծախելու», «ավանդական արժեքների պաշտպանության», կենսաբանական լաբորատորիաների, Սորոսի, Գեյթսի, «չիպավորման» և այլն: Տնտեսական լծակներն էլ դեր են խաղացել թե նախկինում՝ ԵՏՄ անդամակցության, գազային դիկտատի ու այլ դեպքերում, թե այժմ. «Գազպրոմ-Արմենիայի» պահանջը դրա օրինակն է: Բազմաթիվ են նաև Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում ապատեղեկատվության, իսկ Մոլդովայի ու որոշ այլ երկրների դեպքում՝ նաև ֆինանսական լծակների օգտագործման (այդ թվում՝ հենց «պարտքերի դիվանագիտության» տեսքով) վկայությունները:
Armen Grigoryan

Yorumlar