KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Կարապետ Մկրտիչեան: Ինչու՞ է շահագործվում սփյուռքը

Կարապետ Մկրտիչեան: Ինչու՞ է շահագործվում սփյուռքը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
84 0

Մոտ երկու տարի առաջ տոմս էի առել հայկական ֆլայուանից ու եկել Հայաստան։ Հետադարձ տոմսիս օրվա թռիչքը չեղարկվեց։ Երբ փորձեցի կապվել հետները, ոչ մի համակարգ նորմալ չէր աշխատում։ Ճշտեցի գրասենյակի տեղը, գնացի անձամբ խոսելու։
Մի քանի հոգի իրենց գործին բացարձակ ոչ կոմպետենտ (բոլորը սիրուն հագնված ու խնամված կանայք, բայց դա կապ չունի) մարդիկ, որոնք չունեին լուծում իրենց կամպանիայի ստեղծած խնդրին։ Ոչ մի հարգալից վերաբերմունք, էլ չասեմ՝ ոչ մի առաջարկ կոմպենսացնել վնասները, ոչ մի փորձ մտնել դիմացինի դրության մեջ, երբ իրենք են ստեղծել խնդիրներ, նույնիսկ ձևական ընդունել իրենց պատասխանատվությունը, ու փորձել շահել դիմացինի ըմբռնումը։ Վերջում ասեցի՝ իսկ դուք ուզում ե՞ք որ ձեր բիզնեսը երկար ապրի, որին ի պատասխան մի կին հայտարարեց, որ անհարգալից եմ խոսում իր հետ ու փողոցայինի պես պահեց իրեն։
Վերջը իմ պլանները փոխեցի, մի շաբաթ ավել մնացի Երևանում, հաջորդ թռիչքով թռա հետ։ Դա նշանակում է մեծ ծախսեր մնալու տեղի համար, պոտենցիալ կարող է այլ թռիչքներ կորցնելը շատ թանկ նստեր, էլ չասեմ՝ մարդ ես, պլանավորել ես անցնել շենգեն զոնայով ու վիզադ վերջանում է էդ շաբաթվա ընթացքում։ Բոլոր հարցերին իրենց պատասխանն էր. «մեր գործը չէ, մենք էս ենք առաջարկում, չես ուզում՝ փողը հետ կտանք»։ Համեմատության համար, ցանկացած իրեն հարգող ավիաընկերություն նման պարագայում առաջարկում է իր հաշվին գնել քո ուզած այլ տոմսը, վճարում է քո ավել մնացած գիշերների հյուրանոցը, ինչպես նաև կոմպենսացիա վճարում անհարմարության համար։
Եթե մինչ այդ միշտ զարմանում էի, թե ինչպես է հնարավոր Հայաստանի նման աշխարհագրական դիրքով ազգային փոխադրողը վարի տալ, էդ օրը մի փոքր հասկացա։ Զզվեցի ու այլևս երբեք չեմ օգտվել ու ոչ մեկի խորհուրդ չեմ տալիս օգտվել էդ ընկերության ծառայություններից։
Անցավ որոշ ժամանակ, մի անգամ չգիտեմ ինչի նայեցի Հ1֊ով հարցազրույց հայտնի պատգամավորի, որ էդ ընկերության (համա)սեփականատերն է։ Նագլիության նման լևել, երբ մարդը հայտարարում է, որ սփյուռքը բավարար չի մտածում Հայաստանին օգնելու մասին, որ ամեն մեկը թող գոնե մի քանի րոպե օրական մտածի, ու հիմարագույն մտքերի մի ամբողջ շարք։ Մարդը բացարձակ կասկած էլ չունի երևի, որ ամեն օր մտածողը հիշելու է իր կազմակերպության՝ սփյուռքից փող քերելու և անորակ սերվիս առաջարկելու աշխատաոճը, առնվազն հայհոյանքով է հիշելու իր բիզնեսը։ Ու դա է սփյուռքի մտածմունքի մեջ իր մեծագույն ներդրումը։
Էդ ժամանակ ականջներս ցավացին ու դրանից հետո էդ մարդուն լսելու որևէ ցանկություն չկա։ Մի արժևորեք կատարյալ անարժաններին ու իրանց խոսքը։

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir