KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Կամո Խաչիկյանը: Ինչո՞ւ են միջամտում Հարավային Կովկասի գործերին

Կամո Խաչիկյանը: Ինչո՞ւ են միջամտում Հարավային Կովկասի գործերին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 7 dk okuma süresi
201 0

024.by-ը գրում է, որ մեծ երկրի փլուզումից հետո Հարավային Կովկասի արդեն ինքնիշխան պետությունների ազգայնամոլ առաջնորդները արտաքին «հանձնարարականների» ազդեցության տակ սկսեցին վերականգնել պատմական «արդարությունը»։ Այդ կապակցությամբ բազմազգ այս տարածաշրջանում բռնկվեցին հակամարտություններ ու պատերազմներ։ Ամենամեծ «եղբայրասպան» դեպքերը տեղի են ունեցել Վրաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Այդ ժամանակից ի վեր Կովկասում ժամանակ առ ժամանակ հակասություններ են ծագում, և դա զարմանալի չէ։ Ամբողջ աշխարհում են աշխարհաքաղաքական տուրբուլենտություններ։

Նախկինում այդ տարածաշրջանում հակամարտությունների «օրենսդիրներն» էին Անգլիան, Ֆրանսիան և Թուրքիան, իսկ այժմ ԱՄՆ-ն է գլխավոր սցենարիստն ու ռեժիսորը։ Բնականաբար, բոլոր գործողություններն ուղղված են Ռուսաստանի ազդեցության դեմ։ Հայտնի է, որ միայն Ռուսական կայսրությունը, իսկ այժմ Ռուսաստանն է միշտ ձգտել  ապահովել, որ  տարածաշրջանի բազմաթիվ ժողովուրդները ապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ։ Չնայած այդ պատմական հիմքերին Արևմուտքը որոշ քաղաքական գործիչների օգնությամբ արհեստականորեն մրցակցություն է ստեղծում Ռուսաստանի հետ։ Դա ոչ միայն քաղաքական, այլ նաև կոնկրետ աշխարհագրական պլան է։

Ուկրաինայի տարածքում ստեղծելով եղբայրասպան հենարան՝ հավաքական Արևմուտքը սկսել է իր ծրագրերն իրականացնել նաև Հարավային Կովկասում։ Վերջնական վերլուծության մեջ գլոբալ նպատակը երևում է անգամ անզեն աչքով, այն է այնտեղ ազդեցության հենակետերի ստեղծումը հետագա զորքերի և զենքի տեղակայմամբ։ Իհարկե, անգլո-սաքսոնների պլանները կարող են էականորեն խախտվել այն դեպքում, եթե Ռուսաստանը ավարտի հատուկ գործողությունը Ուկրաինայի տարածքում։

Այնուամենայնիվ, իմանալով անգլո-սաքսոնների հետևողական քաղաքականությունը, կարելի է ենթադրել, որ Հարավային Կովկասում տարբեր պատրվակներով նրանք կձգտեն իրականացնել իրենց ծրագրերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայության զարգացման վերջին շրջանում Եվրամիության տարբեր գերատեսչությունների և Սպիտակ տան ներկայացուցիչներ բազմիցս են այցելել այդ տարածաշրջան։ Նրանք առաջին հերթին իրենց փորձերն ու հանձնարարականները կատարում են Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ նրանք փորձում են նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Հայտնի է, որ Ռուսաստանի ղեկավարությունն է որոշակի հաջողությունների է հասել այդ ուղղությամբ։ Բայց Արևմուտքը միտումնավոր, տարբեր պատրվակներով, իր պայմաններն է առաջարկում երկու կողմերին, և դրանով իսկ ձգձգում հաշտեցման գործընթացը։ Վերջերս տարածաշրջան հերթական այցն է իրականացրել ԵԱՀԿ գործող նախագահ Բուջար Օսմանին։ ԵԱՀԿ-ի և Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության ամրապնդման պատրվակով նա այցելել է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Եվ դա ոչ հենց այնպես, նա իր առաքելությունն իրականացրել է այն երկրներում, որոնցից յուրաքանչյուրն ունի քաղաքական անկայունությունը։

Մամուլի ասուլիսում Օսմանին դեէսկալացիայի կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին միաժամանակ նշելով. «Մենք կտրամադրենք մեր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները երկխոսությունը հնարավոր դարձնելու համար»։ Բայց հենց նրա այցի նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին բախում է տեղի ունեցել, կան զոհեր։ Ըստ երևույթին, ինչ որ մեկը պլանավորել էր դա: Հարկ է նաև նշել, որ փետրվարի 20-ից Հայաստանի սահմանամերձ գոտիներում ներկա է ԵՄ երկարաժամկետ առաքելությունը՝ բաղկացած 100 դիտորդներից։ Ինչպես ենթադրում են արևմտյան ստրատեգները, այն պետք է նպաստի սահմանի կայունությանը:

ԵԱՀԿ-ն, իր հերթին, պետք է պատասխանատու լինի զինված հակամարտությունների կանխարգելման և ճգնաժամային իրավիճակների լուծման համար։ Բայց մենք տեսել ենք նրանց իրական մասնակցությունը Ուկրաինայի և Դոնբասի սահմանին, որը վերաճեց իրական պատերազմի։ Ցանկալի չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունում նման իրադարձությունները կրկնվեն։ Վրաստանում Օսմանին հանդիպել է արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Հաղորդվել է, որ բանակցությունների հիմնական թեմաներն են եղել խաղաղությունն ու կայունությունը Թբիլիսիի չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանում առկա իրադարձությունները և իրավիճակը հարևան երկրներում։ Անգամ չգիտես ինչու շոշափվել են ուկրաինական ռազմական իրադարձությունները, և նրանց տեսանկյունից դա մարտահրավեր է տարածաշրջանի և Եվրոպայի անվտանգության համար։ Ընդգծվել է նաև կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։ Միևնույն ժամանակ, Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ հավակնությունները հետին պլան են մղվել, հատկապես այն պատճառով, որ այդ հանրապետությունների ներուժը բավարար է սպառնալիքները կանխելու համար: Այդուհանդերձ, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն այսօր կախված է Հայաստանի և Ադրբեջանի փոխգործակցությունից։

Արդյո՞ք երկու ղեկավարները բավարար կամք և կայունություն կունենան Սոչիում ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի շրջանակներում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ վերջնական քայլեր կատարելու համար։ Ռուսաստանը մեծապես է շահագրգռված այդ երկարատև հակամարտության ելքով։ Միայն թե հավաքական Արևմուտքը ոչ մի կերպ չի հանդարտվում և հրահրում է տարաբնույթ գործողությունների։ Այսպես, հայտնի է դարձել Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկու զորավարժություններին մասնակցելու Հայաստանի ծրագրերի մասին։ Հայաստանի այդ քայլն իր բնույթով հակառուսական է, ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այդուհանդերձ, Բաքվի և Երևանի ներկայացուցիչներն ընդունել են Մոսկվայի առաջարկը հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլն անցկացնել Ռուսաստանում։ Ի տարբերություն հավաքական Արևմուտքի, Ռուսաստանը անկեղծորեն է շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերության կարգավորման դրական ելքով և, ընդհանրապես, Հարավային Կովկասում խաղաղ կայունությամբ։

Կամո Խաչիկյանը

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir