KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Լևոն Զուրաբյանը ծաղրում է վարչապետ Փաշինյանին

Լևոն Զուրաբյանը ծաղրում է վարչապետ Փաշինյանին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
5 0

ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ծաղրել է վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթը.«Կարծում եմ, մեր ազգային նշաձողերը առավել ամբողջական դարձնելու համար պետք էր ավելացնել Մարս մոլորակի վրա երկրացիներիս առաջին գաղութը ստեղծելու եւ Ռիմանի հիպոթեզը ապացուցելու խոստումները»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր, թե ինչ պետք է անել մինչև 2050 թվականը.«Ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 մլն մարդու զբաղվածության հարց եւ վերացնել աղքատությունը: Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհնգապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն հինգ հայկական տեխնոլոգիական ընկերություն եւ 10 հազ. Աշխատող սթարթափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել առաջատար երկնրերի առնվազն առաջին քսանյակում: Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100%-անոց հասանելիություն, եւ առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության եւ գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ կամ Աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի Աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- ասաց Փաշինյանը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir