Հունական խոշորագույն Hellenic Petroleum նավթային ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Իրանի Ազգային նավթային կոմիտեի հետ: Սա պատժամիջոցների վերացումից հետո Իրանի առաջին պայմանագիրն է եվրոպական երկրի հետ, գրում է The Wall Street Journal-ը:
Իրան է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ծինպինը: Թեհրանում կնքվել են մի քանի տասնյակ խոշոր համաձայնագրեր տարբեր ոլորտներում, այդ թվում էներգետիկայի: Իրանի նախագահ Ռոհանին նշել է, որ Իրանի ու Չինաստանի առեւտրաշրջանառությունը նախատեսվում է հասցնել 600 միլիարդ դոլարի:
Այսպիսով, Իրանը «սկսում» է: Հատկանշական է, որ Ռուսաստանը պատժամիջոցներից հետո մեծ հույսեր էր կապում հենց Հունաստանի եւ Չինաստանի հետ: Առաջինի հետ կապվում էր Եվրամիությունը «պառակտելու» հույսը, Չինաստանի հետ՝ դաշինքը, որն Արեւմուտքին կստիպեր հաշվի նստել Մոսկվայի հետ, ինչի մասին խոսում էր ռուսական քարոզչությունը: Երկու «նախագիծն» էլ արագ տապալվեցին, Մոսկվայի համար հատկապես ցավոտ էր Չինաստանի հետ կապված հույսերի տապալումը:
Ի տարբերություն Ռուսաստանի, որի հետ հարաբերությունը մնաց-քարոզչական-հռչակագրային մակարդակում, Իրանի հետ Չինաստանը կնքել է գործնական համաձայնագրեր, որոնք ունեն ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհքաղաքական ահռելի նշանակություն: Իր հերթին, թե արեւելյան, թե արեւմտյան ուղղությամբ տնտեսական համագործակցությունը զգալի բարձրացնում է Իրանի դերը եւ արժեքը տարածաշրջանում:
Ավելորդ է ասել, որ այս զարգացումները ձեռնտու են Հայաստանին, առաջին հերթին քաղաքական եւ անվտանգության տեսակետից. մեր հարավային բարեկամական երկիրը հզորանում է, ինչը կարող է փոխել տարածաշրջանի ռուս-թուրքական հարյուրամյա «ստատուս-քվոն», որը կառուցվել է այդ թվում հայկական շահերի հաշվին:
Մինչ այդ, Հայաստանի իշխանությունը դեռ հայտարարում է, թե Իրանի հետ չեն բանակցում: Ո՞վ թույլ չի տալիս:
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/126728
Իրանն անցնում է գրոհի. Վատ լուրեր Ռուսաստանի համար
734 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.