Birleşik Arap Emirlikleri’nde ilk Hindu tapınağının temel atma töreni düzenleniyor

Tahran – Moskova ilişkisinin geleceği

Rusya, Suriye’ye İskender füzelerini yerleştirdi Mi

Gürcistan’ın NATO’ya neden ihtiyacı var?

Ինչ է կատարվում նոր խորհրդարանում

Ermenistan 21 Ocak 2019
16

Նոր Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ հնչող ամենատարածված քննադատությունն այս օրերին այն է, որ նրանք անփորձ են: Խոսքը մասնավորապես Իմ քայլը խմբակցության պատգամավորների մասին է, որոնց գերակշիռ մեծամասնությունը երիտասարդներ են: Որոշ շրջանակների կողմից նրանք համեմատվում են նախկին պատգամավորների հետ և «թույլ» կադրեր են որակվում:

Բնականաբար, հասկանալի է այդ շրջանակների նպատակը, եթե հաշվի ենք առնում այն, որ նախկին խորհրդարանի պատգամավորներից շատերը աչքի չէին ընկնում օրենսդրական գործունեության փորձով ու մասնագիտական կարողություններով: Նախկին՝ նաև քրեաօլիգարխիկ խավից բաղկացած խորհրդարանում երիտասարդները քիչ էին, բայց եթե անդրադառնանք նախկին պատգամավորների գործունեությանը, ապա հատկապես ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերը, անշուշտ, փորձառու էին, բայց իրենց բիզնեսները կոռուպցիոն սխեմաներով զարգացնելու, պետական օրենսդրությունն այդ նպատակներին ծառայեցնելու և այլ նմանօրինակ գործերում:

Մյուս խմբակցություններում ևս նման պատգամավորներ եղել են: Այս պատգամավորներից շատերը անգամ մեկ օրենսդրական նախաձեռնություն չէին ներկայացնում, նիստերին ու քննարկումներին չէին մասնակցում: Ազգային ժողովը, պատգամավորի մանդատն այդ մարդկանց համար դարձել էին սեփական խնդիրները լուծելու, բիզնեսը զարգացնելու լծակ, իսկ հասարակության խնդիրները հետին պլանում էին: Ազգային ժողովի շենքում գտնվողները մեկուսացած էին հասարակությունից, և, ինչպես մասնագետներն են իրավացիորեն նկատում, կտրված էր հասարակություն-պատգամավոր կապը:

Նոր խորհրդարանում նոր իրողություններ են նկատվում, վերականգնվում է հասարակության հետ կապը: Երիտասարդ ու «անփորձ» պատգամավորները նոր մթնոլորտ են ձևավորում, քաղաքական նոր մշակույթ: Ի դեպ, մթնոլորտի փոփոխությունը նկատվում է անգամ շենքից դուրս, շենքի դարպասների մոտ, որտեղ կայանվում են նոր պատգամավորների «համեստ» ավտոմեքենաները, տեղ չեն մնում լրատվամիջոցների մեքենաների համար: Լրագրողները կատակում են՝ պետք է պատգամավորներից շուտ գալ խորհրդարան, որ կայանման համար ազատ տեղեր գտնվեն:

Նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավորները աշխատանքի էին գալիս թանկարժեք մեքենաներով, ոմանք հենց մեքենայով էին ներս մտնում ծառայողական մուտքից, մի քանի ուղեկցորդներով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն, ի դեպ, օրերս ասաց, որ այլևս արտոնյալ և սեփական ծառայողական մեքենայով ԱԺ բակ մտնող պատգամավոր չի լինի: ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքը, որը պատգամավորների մուտք է համարվում, նախկինում նիստի ժամերին խցանված էր տարատեսակ շքեղ ծառայողական մեքենաներով ու դրանք սպասարկող անձանցով, ինչը չկա այսօր:

Նոր իրողություններում «դժգոհում են» Ազգային ժողովի ճաշարանի աշխատակիցները, ասում են՝ օրը մի քանի անգամ են արդեն նույն ճաշատեսակից պատրաստում, չեն հասցնում: Նորընտիր պատգամավորները մեկ մարդու պես բոլորն օգտվում են ԱԺ բուֆետից, որը նախկինում երբեք այդքան մարդաշատ չէր եղել, համբերատար սպասում են երկար հերթում: Նախկինում պատգամավորներից քչերն էին օգտվում ճաշարանի ծառայություններից, նրանց հատուկ սնունդը մատուցվում էր աշխատասենյակներում, ավելին, նրանցից շատերը խորհրդարան էին ներկայանում ընդամենը նիստի սկզբում գրանցվելու ու կոճակ սեղմելու համար, հետո գնում էին: Սրանք միգուցե մանրուքներ են, բայց իրավիճակի փոփոխության էական հանգամանքներ են:

Նորընտիր պատգամավորները մեկ մարդու պես մասնակցում են բոլոր նիստերին, նրանց հետ միասին նաև փորձառուներն են մնում: Անգամ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է «վարակվել» նոր պատգամավորներից և գալիս է աշխատանքի, նաև մինչև վերջ մնում է նիստերին: Նախկինում նա տարին մեկ կամ երկու անգամ էր ներկայանում խորհրդարան՝ պատճառաբանելով, թե հագելի են բացակայությունները: Կատակներ են շրջանառվում խորհրդարանում, որ բոլորը գերազանցիկի պես դասի են նստում: Նիստի ընթացքում լրագրողների համար դժվարություն է դարձել, որ պատգամավոր դուրս կգա դահլիճից, որպեսզի հարցեր տան, սպասում են ընդմիջումներին:

Խորհրդարանի միջացքներում անկաշկանդ մթոնոլորտ է, երիտասարդ պատգամավորներն անկաշկանդ շփվում են լրագրողների հետ, իսկ լրագրողներն էլ կատակում են, որ ամեն քայլափոխի պատգամավորի են հանդիպում միջանցքներում:

Նոր պատգամավորներին պետք է հնարավորություն տալ աշխատել, քանի որ իրենք էլ շատ կարևոր բան ունեն ավելացնելու այդ գործընթացին, Lragir.am-ին ասում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարազադատ Կարապետյանը: «Դա առաջին հերթին իրենց անկեղծությունն է, իրենց տեսլականն է մեր երկրի զարգացման մասին»,- հավելում է Կարապետյանը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Yorumlar