KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ինչու Ստալինը հրաժարվեց Իրանից վրացիների ներգաղթից,սակայն համաձայնեց հայերի ներգաղթին

Ինչու Ստալինը հրաժարվեց Իրանից վրացիների ներգաղթից,սակայն համաձայնեց հայերի ներգաղթին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
449 0

Անդրադարձ 1946-49 թվականների Մեծ հայրենադարձության պատմությանը Իրանում

Իրանի պատմության օրինակի վրա վրացիները պետք է հասկանան , որ Վրաստանում հայ եկեղեցին և հայ դպրոցը միշտ եղել են և կլինեն: Եթե իրենք չեն բարձրաձայնում այդ համեմատությունը, ապա մենք կարող ենք բարձրաձայնել:

1617թ-ին պարսկական շահ Աբբասը Վրաստանի կախեթական շրջաններից 200 հազար մարդ տեղահանեց Պարսկարստան և բնակեցրեց Ֆերեյդան նահանգում:

1604թ-ին նույն այդ շահը Հայաստանի Գողթն գավառի Ջուղա քաղաքի ողջ բնակչությaնն արդեն իսկ տեղահանել և բնակեցրել էր Սպահանի մոտ, հիմնելով Նոր Ջուղա բնակավայրը:

Երկու ազգերի համար էլ ստեղծվել էին նույն պայմանները: Անցել է 400 տարուց ավելի : Հայերն տեղահանությունից անմիջապես հետո սկսեցին նոր վայրերում դպրոց և եկեղեցիներ հիմնել, որպեսզի չկորցնեն իրենց ազգային ինքնությունն ու հավատը:

Երբ շահ Աբբասը սկսեց աֆղանական արշավանքը, հայ մեծահարուստները 70 հազար թուման փող տվեցին շահին, որ հայերը չմասնակցեն արշավանքին,իսկ վրացիներին զորակոչվեցին բանակ և նրանք մասնակցեցին արշավանքին տալով մեծ կորուստներ և վրացական համայնքը դարձավ անօգնական ու անուժ:

Այդպես էլ վրացիներով բնակեցված գյուղերում 400 տարուց ավելի չկառուցվեց ոչ մի դպրոց և ոչ մի եկեղեցի: Վրացիները կրոնափոխվեցին, ձուլվեցին տեղական բնակչության հետ և հիմա պաշտոնապես ազգային փոքրամասնություն չեն համարվում:

Սա, իհարկե, մեր հարևան ազգի պատմության դառը էջերից է:

Իսկ հայերը կարողացան պահապանել իրենց մշակույթը , կրոնը, ստեղծեցին ճարտարապետական կոթողներ և այժմ էլ պետականորեն ճանաչվում են որպես կրոնական փոքրամասնություն:

Այժմ Իրանի պետական բյուջեից 1.750 մլն դոլար է հատկացվում կրոնական փոքրամասնությունների կարիքները հոգալու համար: Այդ գումարից տարբեր տարիների տարբեր համամասնությամբ իր բաժինն ունի նաև հայ համայնքը, որին հատկացվում է այդ գումարի համարյա թե կեսից մի քիչ պակաս:

Իսկ ինչ ունի ներկայումս վրացական համայնքը Իրանում կամ ինչպես իրենք են ասում ` ֆերեյդանական վրացիները:

Երկու տարի առաջ Համայն Վրաց կաթողիկոս Իլիա Երկրորդն իր նստավայրում ընդունել էր ֆերեյդանական վրացիների ներկայացուցիչներին , նրանց վերադարձի հնարավորությունը քննարկելու համար: Համաձայն վրացական տվյալների 70 հազար շիա հավատի ֆերեյդանական վրացիներից միայն 15 հազարն են ծածուկ պահպանել իրենց սովորույթները: Իսկ հայերն իրենց հավատն ու մշակութը թաքցնելու կարիք չունեն, որովհետև վաստակել են դրա իրավունքը:

1945-46թ-ին Ստալինի հրամանով հատուկ պատվիրակություն է մեկնում Իրան` հայերի և վրացիների ներգաղթի հնարավորությունն ուսումնասիրելու համար:

Երբ պատվիրակությունը վերադառնում է և զեկույցը դրվում է Ստալինի սեղանին, պարզվում է,որ բոլոր հայկական գյուղերում կան եկեղեցիներ, դպրոցներ, պահպանվել է լեզուն, կրոնը և մշակույթը: Իսկ վրացական գյուղերում ոչ ոք վրացերեն չի խոսում, բոլորը շիա հավատի հետևորդներ են, չկա դպրոց և եկեղեցի:

Այդ պարագայում Ստալինը թույլատրում է միայն հայերի վերադարձը, ասելով, որ ինքը միտք չունի մսխեթցի թուրքերից հետո Վրաստանում մուսուլմաններ բնակեցնել: Սրանք են Իրանում հայերի և վրացիների պատմության դասերը:

Էդիկ Հովսեփյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir