KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. İran
  4. »
  5. Իհարկե մեղմ ասած հարց է, թե արդյոք Իրանը հայ-իրանական սահմանի «փակում» կամ «արգելափակում» թույլ

Իհարկե մեղմ ասած հարց է, թե արդյոք Իրանը հայ-իրանական սահմանի «փակում» կամ «արգելափակում» թույլ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
353 0

Իհարկե մեղմ ասած հարց է, թե արդյոք Իրանը հայ-իրանական սահմանի «փակում» կամ «արգելափակում» թույլ չտալու համար պատրաստ է ընդհուպ ռազմական ուժի կիրառման: Ինչպես որ լուրջ չէ, թե որեւէ այլ պետություն պատրաստ է Թուրքիայի եւ Ադբեջանի դեմ ռազմական ուժի կիրառումով պաշտպանել Հայաստանը:

Բայց, միջազգային քաղաքականության օրակարգը «սպասարկվում» է ոչ միայն ռազմական ուժով: Ռազմա-քաղաքական եւ աշխարհ-տնտեսական գործիքակազմն ունի ավելի լայն շրջանակ, հետեւաբար այդ իմաստով իհարկե ողջունելի է, եթե Իրանը գոնե առայժմ ազդակ է հղում, որ իր համար հայ-իրանական սահմանի հարցը ենթակա չէ սակարկման:

Վաղը կարո՞ղ է բան փոխվել: Իհարկե, անխոս: Կփոխվի՞, մենք էլ բնականաբար պետք է պատրաստ լինենք փոփոխության եւ ըստ այդմ մշակենք անելիքի մեր սցենարները: Որովհետեւ, օրինակ, վաղը կարող է բան փոխվել նաեւ հայ-թուրքական կարգավորման աշխատանքային գործընթացի առումով, դա չի նշանակում, որ այսօր պետք է մերժել այդ գործընթացը: Պետք է պարզապես պատրաստ լինել փոփոխությունների եւ իմանալ անելիքը այս կամ այն շրջադարձի պարագայում:

Հետեւաբար, Իրանի հայտարարությունը «հավատաքննության» ենթարկելը մեղմ ասած ավելորդ եւ անիմաստ է:

Այսօր կա մեր մոտեցումներին համահունչ դիրքորոշում կարեւոր ռեգիոնալ խաղացողի մոտ, հետեւաբար պետք է անել այդ դիրքորոշումից առավելագույն էֆեկտ ստանալու համար, այդ համատեքստում դիտարկելով նաեւ աշխատանք, որը ուղղված կլինի Իրանի դիրքորոշման հնարավորինս «անշրջելիության» միջավայր ձեւավորելուն:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir