Kurtları seven Rus işadamı, Türklerin desteği sayesinde internetin yıldızı oldu

AVRUPA KOMİSYONU BAŞKANININ MEŞRUİYETİNİ TARTIŞABİLİRİZ… AMA ŞİMDİ DEĞİL!

ABD yeni savunma sekreter vekili Mark Esper

Esper: F 35 tam kapasite kullanılamayacak

Ի՞նչ է նշանակում «կառավարության քաղաքական կամքը». պետք է պարզել, քանի դեռ ուշ չէ

Ermenistan 10 Şubat 2019
21

Հայաստանի կառավարությունն իր ծրագիրն ուղարկեց Ազգային ժողով: Ուրախալի է, որ 2019թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելուց ինչ-որ կերպ ինքն իրեն զերծ պահած երկրի հասարակությունն այս անգամ ակտիվորեն մասնակցում է Կառավարության ծրագրի քննարկմանը: Մինչ օրս ամենաակնառուն քննադատական գնահատականներն են: Անշուշտ, նման քննադատության համար հիմքեր կան. ծրագրի շատ դրույթներ չափազանց դեկլարատիվ են:

Իսկ մեզ այս պահին ամենաշատը հետաքրքրեց հենց կառավարության փիլիսոփայությունը, որն արտացոլում է երկրում համընդհանուր օրինականության մթնոլորտի արմատավորման խնդիրը: Պարզվում է, որ «оրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու առանցքային գործոնը կառավարության քաղաքական կամքն է»: Ըստ երեւույթին, այստեղ մենք գործ ունենք ինչ-որ գաղափարախոսական նորարարության հետ, որի էությունը պետք է պարզել, քանի դեռ ուշ չէ:

Իրապես, կարո՞ղ է իշխանության քաղաքական կամքը երաշխավորել օրենքի գերակայությունը: Ընդհանրապես՝ ընդունված է, որ օրենքի գերակայությունն ապահովում են իրավապահ մարմինները, առաջին հերթին՝ անկախ արդարադատության համակարգով: Պետությունն, ըստ էության, ինքնին այն տարածքն է, որտեղ սահմանվում է օրենքը եւ որտեղ դատարանի որոշմամբ օրենքը խախտողների դեմ ուժի գործադրումը համապատասխան պետական հաստատությունների մենաշնորհային իրավունքն է: Այսինքն՝ ոչ թե կառավարության կամքով, այլ կառավարության կամքից անկախ դատական համակարգի միջոցով է ապահովվում օրենքի առջեւ մարդկանց համընդհանուր հավասարությունը:

Սակայն, ըստ երեւույթին, Հայաստանի նոր իշխանությունները սեփական պատկերացումն ունեն երկրում համընդհանուր օրինականության երաշխիքների մասին: Նրանց կարծիքով՝ ոչ թե օրենքը, այլ «լավ» պաշտոնյաներն են նման երաշխավորները: Սրա մասին, երբեմն նույնիսկ բացահայտ, խոսվում է բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Հայտարարում են, որ ոչ թե վատ կամ լավ օրենքներն են կարեւոր, այլ անձնական հատկանիշներն այն մարդկանց, ովքեր կիրառում են այդ օրենքներն իրենց պետական գործառույթներում: Այսինքն՝ հարցն օրենքը չէ, այլ հավատարմությունը հեղափոխության եւ պետության գաղափարներին: Հավանաբար, սրան է հարաբերակցվում «իշխանության քաղաքական կամք» հասկացությունը: Հավատո՞ւմ են արդոք նրանք իրենց ասածներին՝ դժվար է որոշել: Բայց բոլորի համար ավելի լավ կլիներ, եթե չհավատային: Չէ՞ որ ստացվում է, որ օրենքի առջեւ կառավարության անդամների հավասարության ապահովման խնդիրը նույնպես լուծվում է կառավարության քաղաքական կամքով: Հետեւաբար, դատական համակարգը պետությունում ավելորդ կառույց է: Ինչ-որ մնացորդային փիլիսոփայություն միապետության պրակտիկայից. տիրակալը ե՛ւ թագավոր է, ե՛ւ դատավոր միեւնույն ժամանակ: Այլ կերպ իշխանությունների տրամաբանությունն անհնար է հասկանալ:

Թեեւ նման մի բան տեսել է նախկին Խորհրդային Միությունում ապրած տարեց սերունդը: Այնտեղ նույնպես հասարակությանը ներշնչում էին, որ օրինականության երաշխավորը իշխող կոմունիստական կուսակցության անդամների խիղճն է եւ պետության գաղափարներին նրանց նվիրվածությունը: Եվ բոլոր պետական ինստիտուտները, ինչպիսիք են ընտրությունները, դատական համակարգը եւ այլք, ընդամենը պետության գաղափարների ապահովման մեխանիզմներ են (նկատեք՝ ոչ թե օրենքի առջեւ համընդհանուր հավասարության): Թե ինչի դա հանգեցրեց՝ շատերն են հիշում. երկրում ստեղծվել էր իշխող կուսակցության նկատմամբ քաղաքացիների համընդհանուր անզորության մթնոլորտ: Բռնաճնշման ինստիտուտը դարձել էր պետական կյանքի կարգավորման գործիք: Քաղաքական կամքը հարաբերակցվեց կամավորականությանը. պետական օրենքը փոխարինվեց պետության գաղափարների մասին սուբյեկտիվ գաղափարներով: Որքան ավելի շատ էին նվիրված այդ գաղափարներին իշխող կուսակցության անդամները, այնքան ավելի հալածողական էին քաղաքացիների նկատմամբ նրանց գործողությունները:

Տարօրինակ է, որ նրանք, ովքեր երկրում համընդհանուր օրինականության մթնոլորտի ստեղծման խնդիրը դնում էին որպես «թավշյա» հեղափոխության հիմնական նպատակ՝ օրենքի վերաբերյալ նման վաղնջական պատկերացումներ ունեն: Հուսով ենք՝ հասարակությունը կկարողանա համոզել նրանց՝ վերանայել այդ պատկերացումները:

Yorumlar