KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Ժիրայր Ոսկանյան: Ռուսաստանի խայտառակ տապալումը, որը քողարկվում է Հայաստանի պարտությամբ

Ժիրայր Ոսկանյան: Ռուսաստանի խայտառակ տապալումը, որը քողարկվում է Հայաստանի պարտությամբ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
572 0

Ռուսաստանը վճռորոշ մասնակցություն ունեցավ ղարաբաղյան գոտում հակամարտության կարգավորման գործում, Մոսկվայում անվտանգային հարցերի միջազգային համաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը, խոսելով նաև ռուս խաղաղապահների հետպատերազմյան դերի, անվտանգությունն ապահովելու առաքելության, հումանիտար խնդիրների լուծման մասին: Պուտինի հայտարարությունը հերթական անգամ առաջացնում է հարց, թե ինչու՞ Ռուսաստանն ավելի վաղ չի արել իր «վճռորոշ» քայլն ու խաղաղություն հաստատել Արցախում ավելի վաղ, պատերազմի ավելի վաղ փուլում: Կա երկու պատասխան՝ չի կարողացել, կամ չի ցանկացել: Սրանք սկզբունքային նշանակություն ունեցող տարբերությամբ պատասխաններ են:

Բանն այն է, որ Պուտինն ունի խնդիր Կովկաասում տեղի ունեցած պատերազմը ներկայացնել իբրև իր ռազմա-քաղաքական հաջողություն: Բանն այն է, որ տեղի է ունեցել հիմնարար նշանակության մի բան: Հարյուրամյակներով ռուսական ազդեցության գոտի դիտվող, Ռուսաստանի աներկբա պատասխանատվության և ազդեցության դաշտ դիտվող Կովկասում հայտնվել է Թուրքիան և խոսում է Ադրբեջանում ռազմակայան դնելու մասին, իսկ Թուրքիայի նախագահը Ադրբեջանի իր կցորդի հետ ռազմա-քաղաքական հռչակագիր է ստորագրում Կովկասի սրտում՝ Շուշիում, որը գրավեցին պատերազմի ընթացքում: Պուտինը կամ պետք է ընդունի Ռուսաստանի կովկասյան քաղաքականության պարտությունը, կամ պետք է այդ ամենը հայտարարի իբրև իր հաղթանակ և «վճռորոշ» միջամտություն ու դերակատարում: Թվում է, որ դա իսկապես հաղթանակ է, ի վերջո Շուշիում թուրքեր են, բայց Ստեփանակերտում՝ ռուսներ, Արցախի մնացած մասը ըստ էության դարձել է ռուսական մեծ ռազմակայան, հենակետ: Բայց, դա պարտություն է, առնվազն այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը դրան հասել է իր ռազմավարական դաշնակից համարվող պետությանը խոշոր պարտության տանելով: Եվ հիմա Մոսկվան, իր թե ներքին՝ կրեմլյան, թե ադրբեջանական լոբբինգի ներքո գտնվող, թե նաև Հայաստանում իր ազդեցության դաշտում գտնվող փորձագիտական հանրության միջոցով փորձում է հետևողական քարոզչությամբ ամրագրել մի բան, որ դա եղել է Հայաստանի պարտությունը՝ ընդ որում դաշնակցի հետ հարաբերությունը փչացնելու հետևանքով, որ տեղի է ունեցել թավշյա հեղափոխությամբ: Սա պարտություն է, ռուսական ռեգիոնալ քաղաքականության ամոթալի պարտություն, որովհետև մեծ տերության հավակնություն ունեցող միջուկային երկիրը ստիպված է հարցեր լուծել իր դաշնակից համարվող պետության շահերը ռազմական պարտության ու կորուստների գնով հանձնելով: Հետևաբար, եթե անգամ դա եղել է ՌԴ նախագահի լիարժեք կամքով, այլ բան չէ, քան Ռուսաստանի պարտության նշան: Ավելին, Հայաստանի պարտությունը խթանվել է նաև այն պատճառով, որ դրանով քողարկվի Ռուսաստանի պարտությունը: Որովհետև, սեփական ազդեցության անվերապահ գոտի դիտարկվող ռեգիոններում այդօրինակ նահանջները աներկբայորեն կարող են Ռուսաստանի ներսում ունենալ հոգեբանական-քաղաքական լուրջ հետևանքներ: Մյուս կողմից, հարց է առաջանում, թե ինչպես են փորձելու այդ հետևանքները ծածկել ապագայում: Հայաստանում շատ ուշադիր պետք է լինել այդ խնդրի նկատմամբ:

Ժիրայր Ոսկանյան

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir