Şimdi yükleniyor

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուղղված չեն Հայաստանի դեմ

Բոլոր նրանց համար, որոնք անհիմն տագնապ էին տարածում (ինչը ոգևորված արձանագրել էին հակառակորդները), թե թուրք-ադրբեջանական զորավարժությունները Հայաստան ներխուժման նախապատրաստության ազդակ են, ուզում եմ ավետել, որ Թուրքիայի ՊՆ, ըստ էության, հերքել է այդ սցենարը:
Մասնավորապես ՊՆ Հուլուսի Աքարը այսօր հայտարարել է, թե TurAz Kartalı-2020 զորավարժությունը տարեկան պլանային միջոցառում է և կարիք չկա այստեղ այլ ենթատեքստ փնտրել:
Այնպես որ լինենք զգույշ և աչալուրջ, իսկ ազգային անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող նման կարևոր հարցերի մասին հրապարակային կարծիք արտահայտեն միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները, լրատվամիջոցներն էլ հղում անեն միայն պաշտոնական հրապարակումներին:
Kafkassam Erivan

Share this content:

Yorum gönder