Սերժ Սարգսյանի անխուսափելի քայլը
Թուրքիայի արտգործնախարար Չավուշoղլուն, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասել է, թե ինչու է Անկարան Մոսկվայից ձեռք բերում C 400 հակաօդային պաշտպանության համակարգեր: Չավուշողլուն հայտարարել է, որ Թուրքիայի համար խիստ անհրաժեշտ էր ՀՕՊ համակարգը, որ Թուրքիան խնդիր ուներ նույնիսկ ԱՄՆ-ից սովորական զենք գնելու հարցում, քանի որ Կոնգրեսը մշտապես ուներ կասկածներ: Եթե ԱՄՆ կառավարությունը տա երաշխիք, որ Կոնգրեսը կթույլատրի, ապա մենք կգնենք Պատրիոտ հակահրթիռային համակարգեր, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:
Անկարան C 400-ի ձեռքբերման համար արժանացել է թե ԱՄՆ, թե ՆԱՏՕ-ի քննադատությանը: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականները հայտարարել են, որ Անկարայի այդ համակարգերը լուրջ խնդիր կլինեն ՆԱՏՕ ընդհանուր պաշտպանական համակարգի համադրման համար:
Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերում երկու համակարգ, իսկ եւս երկուսը Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են արտադրել արդեն անմիջապես Թուրքիայում:
Չավուշօղլուի ներկայիս հայտարարությունը նման է արդարացման, եւ Անկարան կարծես թե արդարանում է, որ Ռուսաստանից է սպառազինություն գնում, որովհետեւ չի ստանում անհրաժեշտ սպառազինություն եւ աջակցություն ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից: Միեւնույն ժամանակ, Չավուշօղլուն հայտարարում է, թե երաշխիքի դեպքում, որ չի լինի խոչընդոտ, կարող են գնել ամերիկյան Պատրիոտ հակահրթիռային համակարգեր:
Արդյոք Անկարան ակնարկում է, որ եթե ԱՄՆ-ն պատրաստ է, ապա իրենք պատրաստ են հրաժարվել Ռուսաստանի հետ մի քանի միլիարդ դոլարի այդ գործարքից: Թե՞ Անկարան խոսում է այդպիսի շեշտադրումներով այն բանից հետո միայն, երբ C 400-ի գործարքը անցել է շրջադարձի կետն ու այլեւս հնարավոր չէ արգելակել ու չեղարկել:
Արդյոք ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն միանգամայն գիտակցված կերպով է խոչընդոտ հարուցել Թուրքիայի սպառազինության գնումների համար, նրան մղելով եւ ստիպելով գործակցել Ռուսաստանի հետ: Այդպես Անկարան մի կողմից հայտնվում է ՆԱՏՕ-ին հակառակ երթեւեկության գոտում, փաստորեն իր վրա վերցնելով դրա համար պատասխանատվությունը՝ այսինքն Թուրքիայից ազատվում են իր իսկ ձեռքով, կամ նրան իր իսկ ձեռքով դնում են արդարանալու անհրաժեշտության առաջ: Մյուս կողմից, թերեւս բավական բարդանում է ռուս-թուրքական գործակցությունը:
Ռուսաստանն ու Թուրքիան հայտարարում են ռազմավարական գործընկերության մասին, սակայն մի շարք հանգամանքների բերումով այդ երկու պետությունները թերեւս ունեն հարաբերության այնպիսի ներքին լարվածություն եւ շահերի բախում, որ կարող է չլինել անգամ Ռուսաստանի եւ արեւմտյան որեւէ պետության միջեւ:
Ավելին, ռուս-թուրքական այդ շահերի բախումն ունի առավել մոտիվացիոն բնույթ, քանի որ դրանով հանդերձ թե Մոսկվան, թե Անկարան ստիպված են բարեկամություն անել, ստեղծվում են այդպիսի իրավիճակներ: Նրանց թերեւս ստիպում են բարեկամություն անել այն դեպքում, երբ ակնհայտ է, որ կա շահերի լրջագույն բախում:
Այդ բարեկամությունը մաշելու է երկուսին էլ, բայց նրանց գործնականում չեն թողել այլընտրանք: Այն իհարկե կա, բայց առայժմ թե Մոսկվան, թե Անկարան դրան բավարար ուշադրություն չեն դարձնում: Դա գործընկերությունն է Հայաստանի հետ: Միմյանց հետ բարեկամության հոգեմաշ ծուղակից նրանք կարող են դուրս գալ Հայաստանի շնորհիվ, եթե մեկը դադարի Հայաստանը դիտարկել ֆորպոստ եւ վասալ՝ ու հաստատի միջպետական իրական ռազմավարական հարաբերություն եւ պատասխանատվություն այդ հարաբերության համար, կամ եթե մյուսը գնա Հայաստանի հետ հարաբերության կարգավորման առանց նախապայմանի ուղիղ եւ բովանդակային, լուրջ գործընթացի, դրական առաջընթացի անկեղծ մտադրությամբ:
Ընդ որում, Արեւմուտքը թե Թուրքիային, թե Ռուսաստանին տարբեր շեշտադրումներով ցույց է տալիս այդ ելքը: Դրանից առայժմ հրաժարվում են թե մեկը, թե մյուսը, գերադասելով մաշվել միմյանց գրկում՝ հույսով, որ առաջինը կմաշվի դիմացինը: Խնդիրն այն է, որ այդ իրավիճակը Հայաստանին սպառնում է նրանց գրկախառնությունից խեղդվելու վտանգով:
Հրաժարվելով հայ-թուրքական արձանագրություններից, Սերժ Սարգսյանը փորձեց մի փոքր տարածություն բացել շնչելու համար: Բայց դա պետք է լինի միջոց, ոչ թե նպատակ՝ ավելի լայն տարածություն բացելու կամ Թուրքիային, կամ Ռուսաստանին հարաբերության այլ ռեժիմի մղելու համար: Այլապես ռուս-թուրքական շարունակվող գրկախառնության ընթացիկ ռեժիմը Հայաստանի համար ժամանակի ընթացքում դարձյալ ստեղծելու է հեղձուկ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Թուրքիան ու Ռուսաստանը խեղդում են Հայաստանը
Թուրքիան ու Ռուսաստանը խեղդում են Հայաստանը
489 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.