Husi terörü ve İran’ın vekâlet savaşları

S-400: Türkiye için stratejik bir tercih mi? Yoksa yeni bir güvenlik bağlılığı mı? ABD’nin asıl endişesi ne?

Yunanistan Dışişleri Bakanı: Türkiye’nin AB üyeliğinden her kes kazançlı çıkar

Нужны ли России новые авианосцы

«Թուրքիայում կա ընդամենը մեկ խնդիր. Էրդողանը բավականին ուժեղացել և ինքնուրույն է դարձել»

Gündem 25 Aralık 2016
646

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը նոր լարվածություն է ստեղծում տարածաշրջանում։ Պատմաբան, «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նկատում է, որ այս պահին Թուրքիային ձեռնտու չէ նման միջադեպը։
«Առանց այն էլ ռուս-թուրքական հարաբերությունները, հատկապես Սիրիայի դեպքերի հետ կապված, գտնվում են բավականին լարված իրավիճակում և ավելի սրելը Թուրքիային ձեռնտու չէ։ Իսկապես սա սադրանք էր՝ ուղղված թե՛ Թուրքիային, թե՛ Ռուսաստանին։ Մյուս կողմից էլ ամբողջ պատասխանատվությունը Թուրքիայի վրա է, որովհետև խնդիրն այն է, որ թուրքական իշխանությունները այսպես թե այնպես պարտավոր էին ապահովել դեսպանի անվտանգությունը։ Եթե չեն ապահովել, հարց է առաջանում՝ ինչու։ Իսկ միգուցե նաև տեղյակ են եղել այդ ամենի մասին»,- ասում է պատմաբանը։

Մեր զրուցակիցն ընդգծում է. «Այժմ Արևելքում զարգանում են լուրջ աշխարհաքաղաքական պրոցեսներ, որոնք սիրիական ճգնաժամի պատճառով ավելի են խորանում, և կարծում եմ՝ Ռուսաստանի կողմից արված հայտարարությունները շատ սառն էին, ինչից կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը հասկանում է, որ երրորդ ուժերն Արևելքում նպաստում են ռուս-թուրքական հարաբերությունների է՛լ ավելի սրմանը։ Երկու կողմերն էլ խելամիտ կգտնվեն, եթե փորձեն զուսպ քաղաքականություն վարել»։

Գևորգ Մելքոնյանը նշում է, որ Հայաստանի համար նույնպես ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը որևէ դրական հետևանք չի կարող ունենալ, եթե չասենք հակառակը. «Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ճնշման մեխանիզմներից մեկն Արցախի հիմնախնդրի լարվածության մեծացումն է։ Կարծում եմ՝ որոշ մարդկանց ոգևորությունը տեղի ունեցած դեպքերի շուրջ ոչ խոր ուսումնասիրության հետևանք է։ Երկու երկրների հարաբերությունների սրացումը ոչ միայն կարող է անդրադառնալ Սիրիայի վրա, այլև կարող է ազդել ամբողջ տարածաշրջանի, հատկապես Հարավային Կովկասում ընթացող զարգացումների վրա։ Այնպես որ՝ պետք է շատ զգույշ լինել, քանի որ տարածաշրջանում ընթանում են նաև խորքային պրոցեսներ՝ կապված Իրանի հետ։ ՈՒնենք Իրան-Թուրքիա հարաբերությունների վատթարացման բավականին ակտիվացում, Իրանում հակաթուրքական ցույցեր են ընթանում, Թուրքիայում՝ հակաիրանական։ Ռուս-թուրքական միջադեպը տարածաշրջանում բերում է նոր մեծ կոնֆլիկտներ, որը մեզ համար լուրջ վտանգներ ունի ոչ միայն արցախյան ճակատում, այլև ընդհանուր առմամբ։ ՈՒստի պետք է սառը դատել և պատրաստվել տարածաշրջանում նոր մարտահրավերների ու վտանգների մեծացման»։

Նկատենք, որ ամբողջ 2016 թվականին Թուրքիան գտնվել է ներքին և արտաքին քաղաքական խիստ լարված իրավիճակում։ Ոմանք կանխատեսում են Թուրքիայի մասնատում։ Գևորգ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ որոշ վերլուծաբանների տեսակետը, թե Թուրքիայում մասնատման նախադրյալներ կան, խնդրի ոչ խոր ուսումնասիրության հետևանք է. «Թուրքիայում չկա մասնատման խնդիր, այս պահին այդ մասին խոսելն այնքան էլ տեղին չէ։ Թուրքիայում կա ընդամենը մեկ խնդիր. Էրդողանը բավականին ուժեղացել և ինքնուրույն է դարձել, ինչը, ըստ էության, դուր չի գալիս շատ պետությունների։ Մեզ համար ամենավտանգավորն այն է, որ Էրդողանը դարձել է անկանխատեսելի։ Թուրքիայի ներքին խռովություններով, գյուլենական շարժմամբ, քրդական տարրի ակտիվացմամբ փորձ է արվում Թուրքիային զսպել, քանի որ այս երկրի նկրտումները տարածաշրջանում ավելի ու ավելի են մեծանում։ Եվ դրա վկայությունն է այն, որ թուրքական բանակն այսօր գործում է Սիրիայում, և սուվերեն պետության տարածքում նրա գործողությունները միջազգային որևէ լուրջ դատապարտման չեն ենթարկվում»։

Ըստ Գևորգ Մելքոնյանի՝ 2017-ին Թուրքիայում ներքին քաղաքական ճգնաժամն ավելի է խորանալու, ուժեղանալու է ազգայնական շարժումը։ Նրա համոզմամբ՝ ՌԴ դեսպանի սպանությունը հենց այս ազգայնական շարժման ֆոնին պետք է դիտարկել։ Եվ այդ ազգայնական շարժումը շատ լուրջ հետևանքներ է ունենալու ամբողջ տարածաշրջանի համար, առաջին հերթին դրա հետևանքներն իրենց վրա զգալու են արաբական աշխարհը, Սիրիայի ժողովուրդը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Yorumlar