Rusya: Gülen Cemaati’yle hiçbir ilişkimiz bulunmuyor

Nedim Kuteyş: İran nükleer anlaşmasını neler bekliyor?

çorlu tren faciası…

Türkiye ile Rusya arasında savaş çıkma riski var mı

«Թուրքական հոսքը» յուրահատուկ նշանակություն ձեռք կբերի աշխարհաքաղաքական զարգացումներում

Gündem 12 Aralık 2018
80

Նոյեմբերի 19-ին Թուրքիայում կայացավ «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահը՝ Թայիփ Էրդողանը:

Հայտնի է, որ գազատարի այս հատվածով, որը նախատեսվող երկու «գծերից» մեկն է, ռուսական գազը Սև ծովի հատակով կմատակարարվի Թուրքիա: Գազատարի երկրորդ հատվածը ցամաքային է, նախատեսում է ռուսական գազը հասցնել Եվրոպայի հարավ և հարավ-արևելք:

Նոր գազատարը բավական հավակնոտ ծրագիր է, և ամբողջությամբ գործարկվելու պարագայում, եթե ոչ գլոբալ, ապա զգալի փոփոխության կենթարկի Եվրոպայի էներգետիկ համակարգը՝ միևնույն ժամանակ մեծացնելով դրանում ՌԴ և Թուրքիայի դերակատարությունը:

Զուտ տնտեսական տեսանկյունից այն բավական շահավետ ծրագիր է ոչ միայն ՌԴ համար, այլև Թուրքիայի՝ որպես տարանցիկ երկրի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների համար, որոնք այսպիսով կստանան էժան գազ:

Քաղաքական տեսանկյունից կնճռոտ հարցերը շատ են, ի դեպ, սկսած հենց ծրագրի դերակատարներից: Մասնավորապես խոսքը վերաբերում է ռուս-թուրքական պարբերական առճակատումներին, որոնք նույնիսկ այսօրինակ ռազմավարական բարձր կարգի համագործակցության պարագայում ամեն վայրկյան կարող են սրվել: Օրինակ, սիրիական հակամարտության ֆոնին Իդլիբն ապառազմականացված տարածք դարձնելու մասին կողմերի պայմանավորվածության տապալումը կարող է հանգեցնել Սիրիայում ռուս-թուրքական առճակատման՝ այդ թվում նաև զինված: Նշենք, որ «Թուրքական հոսքի» խնդրին անմիջապես աղերսվում է Ուկրաինան, որը դեպի Եվրոպա գազի մատակարարման տարանցիկ երկրի դերակատարությունը կորցնելու վտանգի առաջ է: Բավական կտրուկ արձագանքներ են լսվել Միացյալ Նահանգների կողմից, որը ռուս-թուրքական գործարքը Եվրոպայի համար որակել է որպես գազի մենաշնորհային մատակարարին տրվելու վտանգ: Ի դեպ, վերջինի մասով, եվրոպական կողմը, կարծես, այնքան էլ վտանգ չի զգում: Մասնավորապես, եվրոպական մի շարք երկրներ, ինչպես օրինակ Հունգարիան (վարչապետի մակարդակով), հայտ են ներկայացրել «Թուրքական հոսքի» գազատարներն իրենց սահմաններին հնարավորինս մոտեցնելու համար. դե իհարկե, էժան գազից օգտվելը վատ չէ:

Անշուշտ, այս ծրագիրը գլոբալ քաղաքական կուրսերին որոշակի նոր զարկ կհաղորդի: Օրինակ, նույն ԱՄՆ Թուրքիային սիրաշահելու համար կշարունակի խաղաքարտեր դնել սեղանին, ինչպես օրինակ իրանական նավթի գնման պատժամիջոցներից Թուրքիայի բացառելն էր, ինչպես օրինակ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու մասին խոստումները: Թուրքիան իր հերթին կօգտվի տարանցիկ լինելու իր դերակատարությունից և դա անշուշտ կզգացվի սիրական հակամարտության վրա: Միաժամանակ, Թուրքիայի նկատմամբ ազդեցության լծակներ է մեծացնում Ռուսաստանը: Այսինքն, ըստ էության, գործ ունենք խաչվող քաղաքական շահերի հետ, ինչը մի կողմից որոշակի կայունության երաշխիք կարող է հանդիսանալ, մյուս կողմից՝ վտանգավոր տանդեմ տարածաշրջանի փոքր խաղացողների համար:

Yorumlar