Ես չեմ ասում եղբայրանանք Թուրքիայի հետ, քավ լիցի: Ես ասում եմ հետևյալը.
Թուրքիան տարածաշրջանային խոշոր խաղացող է, Թուրքիան Հայաստանի համար ճակատագրական ուժ է, Թուրքիան շատ վտանագավոր է Հայաստանի համար և եթե մենք ու Թուրքիան մնանք մեն մենակ, իսկ էդպիսի բան մեր պատմության մեջ եղել է ու կարող է նորից լինել, ապա թուրքերը կարող են շատ արագ ձևով մեզ խեղդել:
Իմ ասելիքը հետևյալն է. փորձենք գտնել խոսակցության թեմա Թուրքիայի հետ որպեսզի կարողանանք այդ խոսակցությունը դարձնենք անվատանգության ինչ-որ գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը պահելու հարցում:
Սա է իրականությունը, նայում ես քարտեզին տեսնում ես Թուրքիան կա, կարո՞ղ է վերնան:
Թաթուլ Հակոբյան