KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. «Ընդդիմություն» բառը դարձել է «ազնիվի» հոմանիշ. արձակագիր

«Ընդդիմություն» բառը դարձել է «ազնիվի» հոմանիշ. արձակագիր

Hasan Oktay Hasan Oktay - - 4 dk okuma süresi
532 0

Արձակագիր Արփի Ոսկանյանը, որը նաեւ հայտնի է «Հայկական ժամանակում» հրապարակվող իր «քաղաքական հանելուկներով», նկատում է, որ «ընդդիմություն բառը ընդդիմության տևական պարտությունների հետևանքով իմաստային նոր նրբերանգ է ձեռք բերել, համարյա դարձել է ազնիվ-ի հոմանիշը, ինչն, իհարկե, սխալ է»։ Նա հիշեցնում է, որ ընդդիմությունն ավելի պարզ մի բան է. «Ընդդիմություն են բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխանությանն ու ուզում են գալ իշխանության՝ անկախ նրանից՝ ունեցել ե՞ն երբևէ իշխանություն, թե՞ ոչ։ Երբ մենք չենք ուզում տեսնել որևէ մեկին կամ մի քանիսին որպես ընդդիմություն՝ չենք հավատում, թե ընդդիմություն են, կասկածում ենք, որ զանազան կուլիսային պայմանավորվածություններ ունեն իշխանության հետ, առաջին հերթին չենք ուզում, որ նրանք գան իշխանության կամ գան երկրորդ անգամ։ Այլ կերպ ասած՝ այն ընդդիմությունը չէ, որի հետ մենք կարող ենք դուրս գալ պայքարի կամ, որին ձայն կտանք ընտրությունների ժամանակ։ Որովհետև տարբերություն չենք տեսնում այդպիսի ընդդիմության և իշխանության միջև, որի մասն էր այդ ընդդիմությունը ընդհուպ մինչև վերջերս»։ Այդ տեսանկյունից նայելով՝ Արփի Ոսկանյանը չի բացառում, որ մինչեւ վերջերս ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանի, տարիներ շարունակ ՀՀԿ իշխանության ընթացքում ամենապատասխանատու պաշտոններից մեկը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ նույն գետը կրկնակի մտած ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի «ընդդիմադիր» լինելը բեմադրություն չէ: «Ես հավատում եմ, որ իրենք ինչու չէ՝ կարող են ընդդիմություն լինել, այսինքն՝ ձգտել իշխանության անկեղծորեն, ոչ թե ձևի համար, ընտրությունները լեգիտիմ դարձնելու, ձայներ փախցնելու և այլ նմանատիպ մոտիվներով։ Բայց Հայաստանի զարգացման տեսլականի առումով աչքովս էլ տեսնեմ՝ չեմ հավատա, որ իրենք ընդդիմություն են, այսինքն՝ տարբեր են էն համակարգից ու դեմ են էն համակարգին, որի մասն են։ Էդ տեսանկյունից, իհարկե, ընդդիմություն չեն։ Եթե խոսքը վերաբերում է միայն նրան, թե արդյո՞ք հավատում եմ, որ կարող է այս ամենը մի ռեժիսորի բեմադրած թատրոն չլինել, ապա՝ հավատում եմ, որ կարող է այդպես էլ լինել, բայց նրանից, որ այդ մարդիկ կարող են իսկապես ձգտել իշխանության, նրանց այդ ձգտումը ինձ համար առավել ընդունելի չի դառնում։ Ի վերջո, զուտ մարդկային տեսանկյունից անհասկանալի է, թե ինչու պիտի մեկը կամ մի քանիսը անընդհատ մնան իշխանության մեջ կամ անընդհատ գան իշխանության, հատկապես եթե նրանց կառավարումը նշանավորվել է կորուստներով ու տապալումներով»։

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/01/25/849101/

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir