KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Էրդողանը ուզում է «ավելի արդար աշխարհ» ստեղծել՝ բարեփոխելով ՄԱԿ-ը

Էրդողանը ուզում է «ավելի արդար աշխարհ» ստեղծել՝ բարեփոխելով ՄԱԿ-ը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
13 0

Թուրքական Sabah թերթը հոդված է հրապարակել սեպտեմբերի 6-ին լույս տեսած Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Հնարավոր է ավելի արդար աշխարհ» գրքի մասին, որում Թուրքիայի նախագահը հատուկ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների անհրաժեշտությանը: Հատկանշական է, որ գիրքը լույս է տեսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի նախօրեին:

Ներկայացնում ենք հատվածներ հոդվածից:

Ծնվում է նոր աշխարհ

Էրդողանը առաջնորդ է, ով տարիներ շարունակ ասում է, որ աշխարհի ճակատագիրը «չի կարող ենթարկվել Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների սնափառությանը, պատվախնդրությանն ու քմահաճույքներին»:

Իր նոր գրքում Էրդողանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ COVID-19 հետհամավարակային դարաշրջանում ծնվում է նոր աշխարհ: Այս նոր աշխարհը «բազմաբեւեռ» է, սակայն երաշխիք չկա, որ բազմաբեւեռությունը խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն կբերի, նշում է Թուրքիայի նախագահը:

Ընդհակառակը, աշխարհը գտնվում է այն նույն կետում, որում գտնվում էր մեծ պատերազմներից առաջ, եւ եթե մենք միասին չգործենք, ապա աղետ է լինելու:

Էրդողանն ընդգծում է, որ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են համավարակը, անօրինական միգրացիան, ահաբեկչությունը, գլոբալ տաքացումը, սովը, երաշտը, անարդարությունը, չկայացած պետությունները, քաղաքացիական պատերազմները, պետությունների միջեւ լարվածությունը, աճող ռասիզմը, պոպուլիզմը եւ պրոտեկցիոնիզմը, սպառնում են ողջ մարդկությանը:

Նա առաջարկում է լուծում ՝ «հաստատել գլոբալ արդարություն», այն է ՝ «կառուցել գլոբալ կառավարման ավելի արդար ճարտարապետություն»: Դրան հասնելու ճանապարհը ՄԱԿ-ի համակարգի «արդար եւ հեղափոխական բարեփոխումներն» են, որը ներկայիս տեսքով չի բավարարում աշխարհի կարիքները, վստահ է Էրդողանը:

«Արդյունավետ բազմակողմանիություն»

Բարեփոխումների վերաբերյալ բանավեճը վերածնելիս Էրդողանը տեսնում է ՄԱԿ-ի համակարգի լեգիտիմության, նրա հնամաշության խնդիրը: Սակայն, միեւնույն ժամանակ, նա չի կորցնում հույսը ՄԱԿ-ի նկատմամբ ՝ որպես հաստատության, որտեղ կարող է գործել «արդյունավետ բազմակողմանիությունը»:

Լուսանկարը` REUTERS

«Երկրների նեղ շահերից ելնելու» փոխարեն՝ Թուրքիայի նախագահը անհրաժեշտ է համարում կենտրոնանալ «ընդհանուր սկզբունքների» վրա՝ արդարության, հավասարության, ներկայացուցչության արդարության, թափանցիկության, հաշվետվողականության: Ելնելով այս սկզբունքներից, նա առաջարկում է մոդել ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան վերածել օրենսդիր կառույցի, իսկ Անվտանգության խորհուրդը՝ գործադիր կառույցի:

Էրդողանի առաջարկները

Առաջինը, ինչն Էրդողանն առաջարկում է անել, վետոյի իրավունքի վերացման վրա կենտրոնացած օրակարգի ձեւավորումն է: Նրա կարծիքով, եթե 130 երկիր Գլխավոր ասամբլեայում որոշեն վերացնել Անվտանգության խորհրդի անդամների վետոյի իրավունքը, ապա դա բարոյական հիմք կստեղծի:

Էրդողանի այլ առաջարկներն են. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիազորությունների ընդլայնում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորությունների կրճատում, Անվտանգության խորհրդի հաշվետվողականություն Գլխավոր ասամբլեային, Գլխավոր ասամբլեայի կողմից Անվտանգության խորհրդի 20 մշտական անդամների ընտրություն՝ ներկայիս հինգի փոխարեն:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak.