ABD’li Yahudiler Trump-Netanyahu ilişkisinden rahatsız

ABD’NİN MÜDAHALECİ DIŞ POLİTİKASI

Kuzey Kore Taktiksel Güdümlü Füze Geliştiriyor

Ankaranın bugünkü qonağı İranın xarici işlər naziri Cavad Zərifi

Զինծառայողը կյանքի ու մահվան արանքում՝ փոքր եղբորը շտապ զորակոչում են․ մեր բանակի «մարդասիրական» դեմքը

Ermenistan 18 Ocak 2019
11

ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում պառկած է զինծառայող Անդրանիկ Հովհաննիսյանը, ծնունդով Արարատի մարզի Ավշար գյուղից։ Նա դեկտեմբերի 17-ին ծնոտից մինչև գլխուղեղը միջանցիկ վիրավորում է ստացել։ Բժիշկները նրա հարազատներին մեծ հույսեր չեն տալիս։ Տղայի վիճակը օրեր շարունակ մնում է ծանր։ Հոսպիտալում գործող կարգով մորը՝ Նարինե Կոշկարյանին, օրական մեկ-երկու ժամ են թույլատրում, որ այցելի որդուն։ Անդրանիկին խնամելու հնարավորությունից նա զրկված է։

Դեպքը տեղի էր ունեցել մարտական հերթապահության դիրքում։ Ըստ քննչական կոմիտեի տվյալների, կրակոցն արձակվել է կրտսեր սերժանտ Հովհաննիսյանին ամրակցված զենքից։ Քրեական գործը հարուցվել էր «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով /Քրեական օրենսգրքի 110–րդ հոդվածի 1–ին մաս/։ Ինքնասպան լինելու ի՞նչ պատճառ ուներ երիտասարդ զինվորը։ Ծնողին չեն ասել։

«Քննիչները ունեին վարկած՝ ինքնասպանության փորձ ու վերջ։ Իմ տղան շատ կազմակերպված, շատ ձիգ երեխա էր։ Եւ Լուսակերտում այդ մասին գիտեին, համ էլ Վարդենիսում, իր զորամասում, որտեղ գնաց ծառայության։ Նման ձիգ երեխուն ի՞նչ ա եղել, որ իկնքնասպանության փորձ է արել, — տարակուսում է զինվորի մայրը, — Մի պահ խոսեցին, որ սիրած աղջկա համար ա եղել, բայց սիրած աղջիկը մեր հետ կապ ունի։ Ամեն օր այցելում է։ Մեկ էլ՝ ասեցին, փոքր եղբայրը դրսում խնդիր է ունեցել։ Նախ, ոչ մի խնդիր չի ունեցել, երկրորդն էլ՝ եղբայրը դրսում խնդիր ունի, ինքը ներսում խփվեց, խնդիրը լուծվե՞ց։ Զառանցանք է, չի կարող նման բան լինել»։

Որպես զինվորի մայր, որի որդին մեկ տարի ծառայել է, նա խիստ դժգոհ է։ Որդին, ինչպես մեր բանակայիններից շատերը, նախընտրել է ամեն ինչ թաքցնել ծնողից։ Երկու անգամ է այցելել Նարինեն որդուն։ Առաջին անգամ նոյեմբերին էր։ Նա ամուսնու հետ գնացել էր զորամաս և անակնկալի էր եկել․ տեսել է, որ որդու բոլոր տասը մատները թարախի մեջ են։

«Պատճառը չհայտնեցին։ Ասեցին, ինչ որ վարակ է օդում տարածված։ Գոնե մի վիրակապ դնեին, մշակեին։ Ոչ մի բուժում չէին արել։ Երեխիս մատները չէին ծալվում, մանդարին չէր կարող բռնել։ դրանից մի քանի օր հետո բարձրացրեցին դիրքեր։ Նա ոնց պետք է զենք բռներ, եթե նույնիսկ մանդարին չէր կարող կլպել»։

Երկրորդ անգամ որդու ծառայության վայրը գնալով, մայրը նրան տեսել է կրակված կոկորդով։ Որքան էլ զարմանալի է, Նարինե Կոշեցյանն այս պահին ավելի մեծ «ցավ» ունի, քան վիրավոր, կյանքի ու մահվան եզրին գտնվող որդին է։ Նարինե փոքր որդուն՝ Արծրունի Հովհաննիսյանին ծանուցագիր է եկել։ Հունվարի 21-ի տանում են բանակ։ «Տղաս գնացել է, Վարդենիսի հոսպիտալու տեսել է եղբորը ու սթրեսի մեջ է ընկել։ Իմ փոքր տղան ծանր հոգեվիճակում է։ Բոլոր «դեպրեսները», հիվանդ եղբոր ամբողջ սարսափը նրա հետ անցնում է։ Առանց տեսնելու՝ էս մի որդուս վերջն ինչ է, արագ-արագ էն մեկին տանում են բանակ», — վրդովվում է Նարինե Կոշկարյանը։

Նա նամակ է գրել պաշտպանության նախարարին, խնդրելով մի 6 ամսով հետաձգել Արծրունի Հովհաննիսյանի զորակոչումը։ Նամակը ուղարկել են Արտաշատի զինկոմիսարիատ, որտեղից կնոջը պատասխանել են․ «Եղբոր հիվանդությունը կապ չունի։ Մինչև դեկտեմբերի 21-ը պետք է գնա բանակ», — ասում է մայրը։

Մենք դիմեցինք ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանին։ «Եթե գոնե փոքր իրավական հնարավորություն լինի Արծրունի Հովհաննիսյանի զորակոչումը հետաձգելու, անպայման կանենք։ Բայց եթե օրենքը նման հնարավորություն չի տալիս, նրան ազատելու համար քրեական գործ կհարուցվի», — պատասխանեց Ալիկ Ավետիսյանը, խոստանալով, որ կայցելի հոսպիտալ, վիրավոր զինվորին տեսնելու։

Մենք դիմեցիքն նաև քննչական կոմիտե, զինծառայող Անդրանիկ Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործի ընթացքին ծանոթանալու նպատակով, սակայն ոչ մի նոր տեղեկություն չհայտնեցին բացի այն, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատակենսաբանական համալիր
փորձաքննություն: «Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», — հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Սյուզան Սիմոնյան

Yorumlar