İran ABD gerginliğinde diplomasi

UKRAYNA’NIN ASKERİ TEKNİK KOMPLEKSİ RUSYA’YI DENGELEYEBİLİR Mİ

ОРГАНИЗАЦИЯ УПРАВЛЕНИЯ ГОРСКИМИ НАРОДАМИ СЕВЕРНОГО КАВКАЗА В XIX — НАЧАЛЕ XX ВВ.: ОСНОВНЫЕ ЭТАПЫ, ОСОБЕННОСТИ И ПРОБЛЕМЫ

İran tehditleri hakkında ciddi istihbarat bilgilerimiz var

Երևանին կհաջողվի՞ փակել պատերազմի փողոցը. նոր տրամաբանություն

Ermenistan 2 Mart 2019
13

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համաձայնության մասին՝ հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո: Երբ, որտեղ հանդիպել և ինչ օրակարգով, մանրամասներ հայտնի չեն:

Փոխարենը, նախօրեին Իրան կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Փաշինյանն էր հայտարարել, որ Ալիևի հետ հանդիպումները օրակարգ, որպես այդպիսին, չունեն: Փաշինյանը հայտարարել էր նաև, որ դրանց առումով բանակցության մասին խոսել հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արցախի իշխանությունը ստանձնի բանակցային լիիրավ կողմի կարգավիճակ, քանի որ Հայաստանի վարչապետը չի ներկայացնում Արցախի ժողովրդին՝ արցախցիները ունեն իրենց իշխանությունը:

Սակայն Երևանը հայտարարությունների առումով գնաց էլ ավելի հեռուն, և Փաշինյանի՝ Իրան այցին գրեթե զուգահեռ Արցախ այցելած ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ մենք ոչ մի թող հող չունենք հանձնելու և հակառակը՝ պետք է վերաբնակեցնենք: Այս հայտարարությունները բնականաբար առաջացնում են հարց, թե այդ դեպքում ինչի՞ շուրջ բանակցել, և արդյո՞ք Երևանն այդպիսով չի փակում բանակցության ճանապարհն ու բացում պատերազմի արահետը: Առերևույթ այս հարցը, սակայն, ունի պատասխան հենց հարցի տեսքով՝ իսկ նախորդ 25 տարիներին Մադրիդյան սկզբունքների տարատեսակ ձևակերպումով տրամաբանությամբ տարածք հանձնելու պայմանների շուրջ բանակցելով, Երևանը փակե՞լ էր պատերազմի արահետը: Եթե այդ արահետը փակվել էր, ապա ո՞ր ճանապարհով եկավ Ապրիլյան քառօրյան: Այստեղ հեծանիվ հորինել կամ, ինչպես ասում են, մութ սենյակում սև կատու փնտրել պետք չէ, հատկապես երբ այն չկա այնտեղ: Ապրիլյան քառօրյան եկավ հենց այդ տրամաբանությամբ բանակցելու արահետով, և հետևաբար խնդիրը շատ պարզ է՝ Երևանն այդ արահետը կարող է փակել միայն դուրս գալով այդ տրամաբանությունից: Ի՞նչ կբացվի դրա փոխարեն, դա արդեն հարցի մյուս մասն է: Եվ այդ մասն իհարկե կախված է արդեն նրանից, թե Երևանն ընդհանրապես ինչ տրամաբանության մեջ կդնի պետական զարգացման ընթացքը, որովհետև գործնականում մրցակցությունն ու պայքարը հենց այդտեղ է, ոչ թե բանակցության սեղանին:

Մրցակցությունն ու պայքարը, հետևաբար խաղաղության՝ թեկուզ հարաբերական խաղաղության բանաձևը պետական որակների և քաղաքական արդյունավետության, տնտեսական մրցունակության մեջ է: Հայաստանը կլինի ավելի արդյունավետ և մրցունակ պետություն բոլոր առումներով, ուրեմն Հայաստանը կլինի առաջատարը այդ մրցակցությունում: Իսկ պետական մրցունակության, այսպես ասած, չորս հենակետային «ոտքերն» են՝ բանակը, տնտեսությունը, հասարակական-քաղաքական համակարգն ու մշակույթը՝ քաղաքակրթական նկարագիրը: Սրանցից ածանցյալ են արդեն մնացյալ ուղղություններն ու անելիքները: Ընդ որում, անհրաժեշտ արձանագրման կարիք ունի և այն, որ մենք այդ մրցակցությունը պետք է դիտարկենք մարաթոնյան, ոչ թե սպրինտերային տրամաբանության մեջ: Այսինքն՝ եզրագիծը մոտ չէ, հեռու է և նույնիսկ անտեսանելի, հետևաբար մեզ համար եզրագիր է ամեն օրը, հետևաբար մենք, իբրև պետություն, պետք է գործենք ամենօրյա հաղթանակի տրամաբանությամբ, տակտիկայով ու ռազմավարությամբ: Այդ առումով մենք պարզելու բարդ հարցեր չունենք, ըստ այդմ մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ դժվարին, բարդ, բայց պարզ խնդիրների համատեքստում անհրաժեշտ և կարևոր այդ լուծումների վրա:
www.1in.am

Yorumlar