KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Երանուհի Սողոյան: Շիրակի մարզում հաշվառվել է 337 աղբավայր

Երանուհի Սողոյան: Շիրակի մարզում հաշվառվել է 337 աղբավայր

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
487 0

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ապրիլի 28-ի թիվ 26 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում իրականացրել է մարզում առկա աղբանոցների և աղբավայրերի գույքագրում: Հաշվառվել է 337 աղբավայր՝ 35,57 հա տարածքի վրա: Մայիսի 23-ին կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը ներկայացրեց կատարած գույքագրումն` ըստ նախկին վարչատարածքների:

Ըստ այդմ՝ Արթիկի վարչատարածքում արձանագրվել է 75 աղբանոց՝ 11,83 հա տարածքում, Անիի վարչատարածքում` 38 աղբանոց 8,1 հա տարածքում, Աշոցքի նախկին վարչատարածքում` 56 աղբանոց 3,73 հա տարածքում, Ամասիայում՝ 31 աղբանոց 4,12 հա-ում, Գյումրի քաղաքի վարչատարածքում` 50 աղբանոց և աղբավայր, Ախուրյանի վարչատարածքում` 87 աղբանոց 7,79 հա-ում:

Համայնքներին ուղարկվել է աղբավայրերի հաշվառման վերաբերյալ փաթեթի էլեկտրոնային տարբերակը: Համայնքապետերին առաջարկվել է ուսումնասիրել աղբավայրերի քարտեզի էլեկտրոնային տարբերակը և ներկայացնել, թե համայնքների տարածքում առկա քարտեզագրված աղբավայրերից որոնք են ենթակա շահագործման, որոնք՝ ծածկման, իսկ աղբավայրեր չունենալու դեպքում` աղբավայր կառուցելու մասին ծրագիր:

Բոլոր համայնքների ղեկավարները ստացել են հանձնարարական՝ կազմել ծրագրեր բնակավայրերի ու դրանց հարակից տարածքների, ճանապարհամերձ հատվածների, մշակութային և ժամանցային վայրերի մերձակա տարածքների կենցաղային և այլ տեսակի թափոններից մաքրման, չօգտագործվող աղբանոցների փակման, շահագործվող աղբավայրերի ցանցապատման, համայնքների տարածքներում առկա աղբանոցներից աղբը գործող աղբավայրեր տեղափոխելու, աղբի կույտերը մաքրելու վերաբերյալ:

«Աղբահանության կազմակերպման նպատակով իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների հետ պայմանագրերի բացակայության դեպքում պայմանագրեր կապել՝ աղբահանությունը օրենքով սահմանված կարգով իրականացնելու համար,- հանձնարարականների շարքը ներկայացրեց Սեյրան Պետրոսյանը,- ավագանիներին առաջարկվել է վերանայել իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սահմանված աղբահանության վճարների դրույքաչափերը՝ հաշվի առնելով աղբավայրերի շահագործման աշխատանքները, ինչպես նաև յուրաքանչյուր կառուցված կամ տեղափոխված աղբավայրի մասին պարբերաբար տեղեկատվություն տրամադրել հանձնաժողովին՝ էլեկտրոնային քարտեզի վրա տեղադրելով»:

Կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ մարզի 79 համայնքներից միայն 45-ում է կատարվում աղբահանություն՝ 16-ում իրականացվում է օպերատորների, իսկ 29-ում՝ սեփական միջոցներով: 34 համայնքում աղբահանություն չի իրականացվում: Աղբահանության, սանիտարական ծառայությունների մատուցման ծախսերն ու եկամուտները 79 համայնքից 59-ում նախատեսվել է 158 մլն 441 հազար դրամ, որից ապրիլի 5-ի դրությամբ իրացվել է 35 մլն 883 հազար դրամը:

Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել մնացած քսան համայնքների ավագանիներին քննարկել և աղբահանության ծառայությունների մատուցման համար հատկացնել անհրաժեշտ գումարը: 52 աղբավայր ներկայում փակված է և դուրս բերված էլեկտրոնային քարտեզից: Աղբահանության առումով դրական տեղաշարժ կա Սարապատ, Աշոցք, Հովունի, Սարալանջ, Ամասիա, Լուսաղբյուր, Սպանդարյան Հառիճ, Ջրափի համայնքներում՝ մնացածը, փոխմարզպետի խոսքով, այս հարցում առայժմ մնում են անհաղորդ:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կառավարության հայտարարած մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակին միանալու է նաև Շիրակի մարզը: Լուրեր են շրջանառվում, որ վարչապետն անձամբ՝ կատարվող աշխատանքները ստուգելու նպատակով, այցելելու է մարզ: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մարզխորհրդին ներկա համայնքապետերին հորդորեց շաբաթօրյակին մասնակից դարձնել նաև բնակիչներին: «Դպրոցների, մանկապարտեզների կամ այլ հաստատությունների աշխատակիցներին հանելով` շաբաթօրյակի հարցը չենք լուծում: Բնակիչն ինքը պիտի դուրս գա իր շրջակայքը մաքրի, որ հետո էլ սրտացավ լինի արածի հանդեպ»,-նկատեց մարզպետը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir