KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Եթե որևէ բան չփոխվի երկրում, ավելի դաժան բաներ կլինեն

Եթե որևէ բան չփոխվի երկրում, ավելի դաժան բաներ կլինեն

Hasan Oktay Hasan Oktay - - 5 dk okuma süresi
986 0

Եթե որևէ բան չփոխվի երկրում, ավելի դաժան բաներ կլինեն

Եթե Հայաստանում փոփոխություններ չկատարվեն, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նման իրավիճակներ չեն կրկնվի: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Երևանում կատարվող իրադարձություններին:
Նա այս իրավիճակի համար մի քանի պատճառներ է տեսնում:
«Առաջինը, եթե երկրում խաղաղ ձևով տեղի չեն ունենում բարեփոխումներ, իշխանափոխություն, այն ամենը, ինչն ապահովում է երկրի զարգացումը, միշտ կհայտնվեն մարդիկ, որոնք կասեն՝ ուրիշ ճանապարհ չկա, բացի բռնություն կիրառելուց: Սա կյանքի օրենք է, դրա համար են իրագործվում այդ խաղաղ փոփոխությունները: Լինում է, որ գալիս է մի քիչ ավելի վատ իշխանություն, քան նախորդն էր, հարցը վատ ու լավի մեջ չէ, հարցը փոփոխության մեջ է: Խնդիրն այն է, որ մարդը պետք է նույնիսկ իրավունք ունենա սխալվելու իր ընտրության մեջ, չի կարելի մարդուն զրկել այդ ընտրության հնարավորությունից», ասում է Ռուբեն Բաբայանը:
Երկրորդը, որը, նրա խոսքով, ոչ պակաս կարևոր է, այն է, որ մեր հոգեբանության մեջ էքստրեմիզմը խորը արմատներ է գցել, որ կարելի է ուժի միջոցով լուծել հարցեր: Իրականում փորձը ցույց է տալիս, որ նա, ով ուժի կիրառմամբ գալիս է իշխանության, կամ լուծում է ինչ-որ հարց, ըստ Բաբայանի, հետագայում դառնում է շատ ավելի դաժան, շատ ավելի ագրեսիվ, քան նա, ում նա տապալում է: Եվ Ռուսաստանի պատմությունն է սա ապացուցում, և բազմաթիվ այլ երկրների:
«Այստեղ մենք բոլորս մեր մեղավորությունն ունենք, մենք երեխա տարիքից քարոզում ենք մեր երեխաներին, որ հանուն մեծ գաղափարների կարելի է դիմել բռնության: Այնպես չի լինում, որ էքստրեմիզմը, ահաբեկչությունը ինչ-որ տեղ արդարացված են, իսկ ինչ-որ տեղ արդարացված չեն: Նրանք կամ ընդհանրապես արդարացված չեն, կամ ամբողջովին արդարացված են, դա մտածողության հարց է: Եթե մենք ասում ենք, որ ահաբեկչությունն արդարացված է թշնամու հանդեպ, հետո մենք ասում ենք՝ այս-այս մարդիկ, որ հայ են, թուրքից էլ բեթար են, ուրեմն ավտոմատ կերպով գալիս է, որ եթե այնտեղ արդարացված է ահաբեկչությունը, ուրեմն այստեղ դա կրկնակի արդարացված է: Եվ մենք սկսում ենք իրար մեջ թշնամիներ ման գալ, փորձում ենք ուժով այդ բոլոր հարցերը լուծել: Ի՞նչ ենք ունենում արդյունքում, ոչ մի առաջընթաց: Հետ մնացած մի հասարակություն, կատաղած իրար վրա, իրար չհանդուրժող, յուրաքանչյուրը գոռալով փորձում է իր ես-ը առաջ տանի: Այդպես երբեք չի լինում, զարգացումն ապահովվում է միայն երկխոսության ձևով և խաղի կանոնները պահպանելով: Եթե մենք հայտարարում ենք, որ մեր երկրում կայացվում են ընտրություններ, դրանք պետք է լինեն իսկապես ընտրություններ: Եթե մենք հաստատում ենք դատական համակարգ, նա պետք է լինի իսկապես դատական համակարգ, որ մենք չվախենանք: Եթե մենք ունենք ոստիկանություն, որը պետք է պահպանի հասարակական կարգը, նա պետք է պահպանի հասարակական կարգը, ոչ թե իշխանության կարգը»,- նշեց նա:
Այսօր առաջնային խնդիրն, ըստ Ռուբեն Բաբայանի, այն է, որպեսզի արյուն չթափվի, նոր զոհեր չլինեն:
«Մենք մի անգամ ապրիլյան պատերազմից հետո ասացինք, որ, որ այլևս այսպես ապրել հնարավոր չէ: Եվ կարծես ասացինք բոլորս, դա անցավ գնաց: Ես չգիտեմ՝ ինչպես կավարտվի այս պատմությունը, բայց եթե որևէ բան չփոխվի երկրում, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նման բան չի կրկնվի: Եվ միգուցե շատ ավելի վատ ու դաժան լինի: Հարցը ոչ միայն անձերի մեջ է, որ այս մի քանի անձին կվերացնեն, կվերանա այս երևույթը: Երևույթը չի վերանում, որովհետև նա սնվում է ուրիշ երևույթից: Այդ ուրիշ երևույթը որ վերանա, այդ անձերին ինքը՝ հասարակությունը կմերժի: Կասի՝ եղբայր, խաղաղ ու ժողովրդավար ձևով կարելի է հարցեր լուծել, ո՞ւր եք զենք բարձրացնում», հավալեց մեր զրուցակիցը:
rozahovanısyan
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir