Alman uzman: Türkiye ekonomisinin çökmesi Almanya’nın da zararına olacaktır

Rus uzman: DTÖ neden ABD’nin Türkiye’ye yönelik yaptırımlarına sesini çıkarmıyor?

Nikol Paşinyla Respublikaçılar Partiyası arasındakı gərginlik getdikcə qızışır

Türkiye’de dinlerarası diyolog fetöcülerden sonra Selefi RABITA tarafından yürütülüyor!

Եթե այս վարկածն իրական է, հայկական ԶՈՒ-ն փրկել են ոչ միայն ԼՂՀ-ն՝ այլեւ ՀՀ-ն. Փաշինյան

Ermenistan 9 Nisan 2016
835

Եթե այս վարկածն իրական է, հայկական ԶՈՒ-ն փրկել են ոչ միայն ԼՂՀ-ն՝ այլեւ ՀՀ-ն. Փաշինյան
nikolpasinyan
Համադրելով վերջին շրջանի փակ եւ բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը կարելի է հետեւյալ վարկածը առաջ քաշել, թե ի՞նչ հեռահար սցենար կարող էր թաքնված լինել ապրիլի 2-ին Ադրբեջանի ձեռնարկած հարձակման տակ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս իր վարկածը նկարագրել է հետեւյալ կետերով.

ա) Ադրբեջանական զորքը բլիցկրիգի արդյունքում պետք է խորանար ԼՂՀ տարածք:

բ) Հայկական կողմը խուճապահար պետք է օգնություն խնդրեր, բնականաբար առաջին հերթին իր ռազմավարական դաշնակցից:

գ) Ռազմավարական դաշնակիցը պետք է դեսանտով խաղարար (չշփոթել խաղաղապահի հետ) ուժեր տեղակայեր տարածքում (ադրբեջանական հարձակման ուղղությունները կարող են հնարավորություն տալ ենթադրել, որ սա պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ Ադրբեջանը գրաված կլիներ Սարսանգի ջրամբարը, Քարավաճառը, Ֆիզուլին, Կովսականը, Սանասարավանը, Աղդամը):

դ) Կկնքվեր Հայաստանի համար հարկադիր-ստորացուցիչ կարգավորման համաձայնագիր՝ մի նոր Մոսկվայի, կամ Կարսի, կամ Բաթումի, կամ Ալեքսանդրապոլի պայմանագիր:

ե) Ադրբեջանը կդառնար ԵՏՄ անդամ եւ նշված պայմաններում Հայաստանը դրան դիմադրելու որեւէ ռեսուրս չէր ունենա:

– Եթե այս վարկածը իրական է, հայկական Զինված ուժերի սպաները, ժամկետային եւ պայմանագրային ծառայողները իրենց կյանքի եւ հերոսության գնով անկումից փրկել են ոչ միայն Մարտակերտն ու Հադրութը, կամ ԼՂՀ-ն՝ այլեւ Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պետականությունը:

– Եթե այս վարկածը իրական է, հայ-ռուսական հարաբերությունները ամբողջական եւ խորքային վերագնահատման եւ վերանայման կարիք ունեն:

Ամեն դեպքում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կարիք ունի փարատել հայ հանրության շրջանում առկա կասկածները: Ինքս պատրաստ եմ աջակցել Ռուսաստանին այդ կասկածները փարատելու գործում: Հույս ունեմ դրանք գործնականում հնարավոր է փարատել:

Հ.Գ. Նշված սցենարին, իհարկե, դեմ չէր լինի Թուրքիան, ինչպես ժամանակին դեմ չեղավ, որ Ադրբեջանն ընդգրկվի ԽՍՀՄ կազմում: Նրա համար ավելի կարեւոր էր, որ Հայաստանը լինի ընդամենը մանրադրամ-պետություն, որին ցանկացած պահի հնարավոր կլինի մանրել աշխարհքաղաքական առեւտրում: Ակնհայտ է նաեւ, որ այսպես կոչված հրադադարը հաստատվեց այն ժամանակ, երբ հայկական կողմը հակահարձակում էր նախապատրաստում եւ Իլհամ Ալիեւը հրադադարի համար շտապեց շնորհակալություն հայտնել Ռուսաստանին: Հայկական կողմից հրադադարի կապակցությամբ որեւէ շնորհակալության խոսք չի հնչել:

Հ.Գ.-2 ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կարող են լինել գործարքի մասնակից եւ համահեղինակ: Այս պարագան, սակայն, պիտի նշանակի, որ գործ ունենք աշխարհքաղաքական մեծ բարտերի հետ, որը ներառում է նաեւ Սիրիայի եւ Ուկրաինայի հարցերը:

Հ.Գ.-3 Եթե այս վարկածը իրական է՝ այն կասեցվել բայց չի չեղարկվել: Այս սցենարը հնարավոր է չեղարկել միայն 10 միլիոն հայի համատեղ ջանքով: Ուրիշ ոչ մի կերպ:

Մենք այս Հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի!!!

Yorumlar