Rusiyaya necə cavab verilməlidir?

“İran, Rusiya və Türkiyə Suriyada maraqlarına görə yaxınlaşıblar”

Kuzey Makedonya’nın NATO Üyeliği Resmileşti

Ռեֆորմներ անել ոչ մեկը Հայաստանում չի ուզում, չի կարող

Ե՞րբ հայկական կողմը պատերազմում կունենա նկատելի հաջողություն

Ermenistan 2 Kasım 2020
59

Ե՞րբ հայկական կողմը պատերազմում կունենա նկատելի հաջողություն.

Մենք՝ հայերս, պատերազմին նայում ենք չափազանց զգացմունքային աչքերով՝ դժգոհելով, որ
– թշնամին ռմբակոծում է Արցախի բնակավայրերը,
– աշխարհը մեզ միանշանակ չի պաշտպանում և կողքից դիտում է,
– մեր բարեկամ երկրները չեն շտապում մեզ օգնության:

Առաջարկում եմ ռազմական գործողություններին նայենք այլ հայացքով: Դա մի իրողություն է, որտեղ կողմերը դնում են ամեն ինչ հաջողության հասնելու համար: Մեր թշնամին նոր չէ, որ ցույց է տալիս իր կերպարը, և սպասել, որ նրանք պետք է հավատարիմ մնան միջազգային ամուլ արժեքներին, առնվազն միամտություն է: Իսկ ո՞վ ասաց, որ հայկական բանակը համարժեք պատասխան չի տալիս թշնամուն ու չի ջարդում նրա ողնաշարը իր մարտավարական ճիշտ քայլերով: Հիշենք, որ բանակը կռվում է ու շատ լավ է կռվում:

Մեզ թվում է, թե մյուս երկրները պիտի մեզ ցավակից լինեն ու գան մեզ օգնության: Եկեք վերադառնանք այն օրերը, երբ, օրինակ, Սիրիան էր համատարած հարձակման ենթարկվում: Մենք՝ հայերս, ի՞նչ արեցինք: Ապրեցի՞նք նրանց ցավով, վազեցի՞նք նրանց օգնության: Ոչ: Այդ ցավը բացառապես Սիրիայի ցավն էր: Սիրիացի ժողովուրդը իր մեջ ուժ գտավ, իր զորքով կռվեց ահաբեկիչների դեմ, իսկ օգուտներ քաղեցին գերտերությունները՝ ըստ իրենց շահերի:

Պատերազմներում տուժում են միայն պատերազմող կողմերը, իսկ աշխարհը միշտ սպասում է արդյունքներին՝ հաղթողի կողքին կանգնելու համար: Հաղթողը կարող ենք մենք լինել, եթե ուշքի գանք առաջին մեկ ամսվա շոկից, աշխարհի ու դաշնակցիների օգնության անիմաստ սպասումից ու միավորվենք, կռվենք բացառապես մեր ուժերով: Մեր դաշնակիցները բացահայտ, կրկնում եմ, բացահայտ կերպով մեզ չեն օգնում, բայց այդ օգնությունը բացահայտ կդառնա, երբ մենք կարողանանք շտկել մեր մեջքը և կռվենք թշնամու դեմ առանց այս կամ այն երկրից օգնություն սպասելու:

Nairi Hokhikyan

Yorumlar