İçeriğe geçmek için "Enter"a basın

Դատախազության մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել. 14 անձ բերման է ենթարկվել

Դատախազության առջև ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսը բերման են ենթարկվել, այս մասին հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Tert.am-ին հայտնել է, որ 14 անձ է բերման ենթարկվել:

Մինչ այդ ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև ընդհարում է եղել, որին նախորդել էր քաղաքացիների կողմից Դատախազության շենքի ուղղությամբ հավկիթներ նետելը:

Բողոքի ակցիայի ժամանակ մեկ ոստիկանի ինքնազգացողություն վատացել է. նրան տեղում օգնություն ցուցաբերեցին հենց բողոքի ակցիայի մասնակիցները, այնուհետև ոստիկանության մեքենայով հեռացրին տարածքից։

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը բողոքի ակցիա իրականացնողներին հորդորել է մի քանի քայլ հետ գնալ ոստիկաններից`ասելով, որ քիչ անց կզբաղվեն բերման ենթարկվածների հարցով։

Բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին 20 րոպե ժամանակ էին տվել, որպեսզի մոտենա և պատասխանի իրենց հարցերին, բայց դատախազությունից հայտնել են, որ Արթուր Դավթյանն այժմ արձակուդում է:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղ նրան դիմավորել էին կոշտ և վիրավորական արտահայտություններով, նաև բողոքի ակցիա էին կազմակերպել:

İlk yorum yapan siz olun

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir