KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ ՝ ՍՈՉԻՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՈՐՈՇ ԵՆԹԱՏԵՔՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ ՝ ՍՈՉԻՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՈՐՈՇ ԵՆԹԱՏԵՔՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
539 0

՛՛Ազատ Արցախ՛՛-ի հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

погода Харьков
туризм и отдых
-Պարոն Բաբայան, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը կողմերն արդյունավետ են գնահատել։ Ձեր կարծիքով, ի՞նչն է նման հիմք տալիս։ Մինչդեռ քաղաքագետների մի մասը լավատեսության շեշտադրումներով է անդրադառնում, իսկ մյուսը՝ հակառակը։

-Կարծում եմ, որ, առհասարակ, երբ տարբեր հարցեր են քննարկում, պետք է նաև քննարկված հարցերն ու ընդունված պարտավորույուններն իրականացնելու պատրաստակամություն հայտնեն, բայց դա չի նշանակում, որ դրանք իրականացնելու են 100 տոկոսով։ Այնուամենայնիվ, հանդիպումից հետո սովորաբար ասում են, որ գոհ են։ Ըստ իս, ընդհանուր առմամբ, կարևորն այն է, որ բուն հայտարարության հրապարակումից հետո մենք տեսանք, որ այնտեղ հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա, որևէ կոնկրետ գործողություն, քայլ և այլն, որ առավել ևս անհանգստացնում է մեր հասարակությանը, տեղի չունեցավ։ Հետևաբար, մենք ընդհանրապես պետք է շատ համառորեն շարունակենք առաջ տանել մեր գիծը․ անկախ ամեն ինչից, ամուր կանգնենք մեր դիրքերում և մեկընդմիշտ հասկանանք, որ մեր ճակատագիրն իսկապես կախված է բացառապես մեզանից։

-Ի՞նչ ուղերձներ է պարունակում հանդիպումից հետո ընդունված հայտարարությունը։

-Հիմնականում այն, որ տարածաշրջանում պետք է պահպանել խաղաղություն և կայունություն։ Այդ նույն գործողությունները ՝ դեմարկացիան և դելիմիտացիան, երկարատև գործընթաց են, որպեսզի դա իրականանա, միգուցե տարիներ են պահանջվելու։ Որպես առաջնային քայլերից մեկը կարող է լինել ինչ-որ հանձնաժողովների ձևավորում, բայց դա շուտափույթ լուծում չի ստանալու։ Հետևաբար, մենք պետք է նաև դա հաշվի առնենք և հասկանանք, որ, անկախ ամեն ինչից, մեզ համար անընդունելի է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Դա անընդունելի է որևէ մեկիս համար՝ լինի իշխանություն, ժողովուրդ, հանրություն։ Մենք չենք հրաժարվելու մեր տարածքների դեօկուպացիայից։ Այսինքն` մեզ համար Քարվաճառի, Քաշաթաղի, Հադրութի և Շուշիի շրջանները եղել են և կան որպես Արցախի անբաժան մասը։

-Ի՞նչ եզրահանգումներ եք կատարել հայտարարությունից։

-Ռուսաստանի Դաշնությունը, միգուցե, մտահոգված լինելով Ադրբեջանի կողմից այս վերջին սադրանքներով, ավելի մեծ ջանքեր է գործադրելու խաղաղության և կայունության պահպանման գործում։ Ըստ երևույթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից լինելու է միասնական մոտեցում, որովհետև ՌԴ նախագահ Վ․ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ հարցը պետք է կարգավորվի եռանախագահության շրջանակում․ սա նշանակում է, որ կա համաձայնություն բոլոր համանախագահների միջև։

-Հանդիպմանն արդյո՞ք ենթատեքստերով անդրադարձ է կատարվել Արցախին։

-Կարծում եմ` այո։ Չէր կարող չկատարվել, եթե նույնիսկ դրա մասին չի խոսվում։ Բայց, փաստորեն, ֆիքսվել է, որ դեռևս կան չլուծված խնդիրներ, հակամարտություն կա։ Սա արդեն իսկ նշանակում է, որ անուղղակի կամ, միգուցե, ուղղակի ձևով նշվում է, որ կա Արցախը։

– Մեր քաղաքագետներից մեկը նկատել էր, որ ՌԴ նախագահ Վ․ Պուտինն իր խոսքում ասել է, որ Արցախի հարցին պետք է հետագայում անդրադառնալ, ինչը նաև նշանակում է, որ Արցախի հարցը դեռ փակված չէ։

-Իհարկե, սա նշանակում է, որ Արցախի հարցը ոչ միայն փակված չէ, այլև Արցախը կա և կլինի։ Հայտարարությունը, որ այդ հարցը պետք է դեռևս հետագայում լուծվի, իրականության արտացոլումն է։ Այս հարցն այնքան բարդ է, որ շուտափույթ լուծում դժվար թե լինի, մենք պետք է հասկանանք, համախմբվենք, տեղ տանք ինտելեկտին, հայրենասիրությանը։ Հնարավորություն կա պահպանելու Արցախը․ սա ամենակարևորն է։

-Արարողակարգային ի՞նչ առանձնահատկություններ ուներ այդ հանդիպումը։

-Որևէ հատուկ բաներ չկան։ Երևում էր, որ Ռուսաստանի Դաշնությունը, փաստորեն, պահպանել է հավասարակշռվածությունը։ Սա կարծում եմ, որ ամենակարևորն է։

Աննա Պետրոսյանի

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir