KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Դանդաղ վարակվելու մարտավարությունը. Երկու չարիքի միջեւ

Դանդաղ վարակվելու մարտավարությունը. Երկու չարիքի միջեւ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
340 0
ermeni kovit

Հայաստանը ներկայում 100 000 բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում ամենաբարձր դիրքերից մեկում է: Վարակի տարածման թվով առաջատարներն են Արեւմուտքի զարգացած երկրները՝ ԱՄՆ-ն, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ինչպես նաեւ Իրանը եւ Չինաստանը՝ Արեւելքի հնագույն քաղաքակրթության կենտրոնները:

Մասնագետները մինչ այժ եղած դինամիկայի ու վարակի տարածման առանձնահատկությունների վերաբերյալ փորձում են որոշակի եզրահանգումների գալ: Նշվում է, որ խնդիրը կապված է թեսթավորման մեթոդների ու ախտորոշման հետ: Թվարկված երկրներում վարակի ու մահվան դեպքերի հաշվառումը կատարվում է մի կողմից բաց ու թափանցիկ, մյուս կողմից՝ գրանցվում են բոլոր դեպքերը: Այսինքն, եթե պացիենտը մահացել է սրտի անբավարարությունից, բայց վարակված է եղել վիրուսով, դա գրանցվում է որպես մահ կորոնավիրուսից: Նման մեթոդոլոգիայի չեն դիմում բոլոր երկրներում, տարբեր նպատակներով: ԱՄՆ նախագահ Թրամփն այս կապակցությամբ նշում է, որ նման մեթոդոլոգիան վկայում է մարդու կյանքն ամենաբարձրը գնահատելու մասին:

Հայաստանն այս տեսակետից գտնվում է այս շարքում, թեեւ իհարկե դա մխիթարանք չէ: Ներկայում Հայաստանում բուռն քննարկվում է կառավարության վարած քաղաքականությունը առողջապահական եւ տնտեսական ոլորտներում, արվում են առաջարկներ: Պետք է նշել, որ այս քննարկումները հիմնականում կոռուցողական են, այլ կերպ անիմաստ էլ կլիներ, քանի որ առայժմ աշխարհում չկան նոր մեթոդներ ու պատրաստի դեղատոմսեր, թե ինչպես պետք է արդյունավետ պայքարել վարակի դեմ, եւ պետություններն առայժմ դիմում են ավանդական մեթոդներին՝ սահմանափակումներին ու այլ վարակների համար նախկինում ստեղծված դեղամիջոցներին:

Այս առումով, Հայաստանի կառավարությունն ըստ էության ընտրել է ընդունված մեթոդը՝ սահմանափակումների միջոցով դանդաղ վարակվելու մարտավարությունը: Դա թույլ է տալիս կառավարելի պահել վարակի ընթացքը եւ կանխել առողջապահական համակարգի փլուզումը: Կան սակայն երկրներ, օրինակ Շվեդիան, որոնք սահմանափակումներ չեն մտցրել՝ տնտեսական փլուզում թույլ չտալու եւ պետության կենսագործունեությունը հնարավոր քիչ կորուստներով ապահովելու համար: Հետաքրքիր է Մեծ Բրիտանիայի օրինակը, որը երկար ժամանակ պահում էր «ազատական» ռեժիմը, սակայն ի վերջո մտցվեցին սահմանափակումներ, թեեւ ավելի մեղմ ռեժիմով:

Խնդիրն այն է, որ մասնագետների գերակշռող կարծիքով՝ վարակի տարածումն անվերահսկելի է, եւ նոր վիրուսը պետք է այսպես ասած ադապտացվի մարդու օրգանիզմին, իր հերթին՝ մարդու օրգանիզմն էլ պետք է այդպիսով իմունիտետ մշակի նոր վիրուսի հանդեպ, ինչպես նախորդ համաճարակների դեպքում: Թեեւ, «հին» վիրուսներից էլ շարունակում են մարդիկ մահանալ, հիմնականում մեծահասակներ ու տարբեր հիվանդություններ ունեցողները, որոնք թույլ իմունիտետ ունեն: Նշվում է, որ ժամանակի ընթացքում վարակվելու է մարդկության զգալի մասը՝ 50-60 տոկոսը, եւ շատերը նույնիսկ չեն էլ զգալու դա: Այս առումով, շատերը նշում են, որ նոր վիրուսի կապակցությամբ աղմուկն ու խուճապն անհամարժեք են: Ավելին, խուճապը թուլացնում է մարդու իմունիտետը:

Այս պարագայում, կառավարությունները կանգնած են դիլեմայի առաջ՝ սահմանափակումների միջոցով փորձել կառավարելի պահել վարակի տարածումը ու թույլ չտալ առողջապահական համակարգի փլուզում, թե՞ վերացնել սահմանափակումները՝ ապահովելով տնտեսական գործունեությունը, տնտեսական փլուզում թույլ չտալու համար: Այս խնդրի առջեւ է կանգնած նաեւ Հայաստանի կառավարությունը, եւ հարց է առաջանում՝ կա՞ միջին ինչ որ ճանապարհ: Ասենք, մարդկանց, կոլեկտիվների բարձր սոցիալական պատասխանատվության, հիգիենայի բարձր չափանիշներով տնտեսական գործունեության շարունակումը ազգային-ավանդական շատ սովորույթների ու ծեսերի, հարաբերությունների բացառմամբ: Ահա այստեղ կարող է ձեւավորվել եւ դրսեւորվել համախմբվածությունը եւ միասնականությունը՝ շատ կոնկրետ առարկայի շուրջ:

Կճեղքենք, կասեր Իգոր Մուրադյանը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir