Husi terörü ve İran’ın vekâlet savaşları

S-400: Türkiye için stratejik bir tercih mi? Yoksa yeni bir güvenlik bağlılığı mı? ABD’nin asıl endişesi ne?

Yunanistan Dışişleri Bakanı: Türkiye’nin AB üyeliğinden her kes kazançlı çıkar

Нужны ли России новые авианосцы

Գերմանիան պատրաստ է՝ սպասում են Փաշինյանին

Ermenistan 26 Ocak 2019
20

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ փետրվարի 1-ին կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նախատեսվում է բանակցություն, հետո մամուլի ասուլիս: Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարելիք այցը փաստացի առաջին եվրոպական այցն է վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, և գործնականում առաջին այցն ընդհանրապես: Վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը այցելել է Վրաստան՝ Բոլնիսիում հանդիպում ունեցել Վրաստանի վարչապետի հետ, ոչ պաշտոնական, հետո եղել Շվեյցարիայում՝ Դավոսում, այնտեղից նա մեկնեց Ռուսաստան՝ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու առիթով, սակայն այդ բոլոր այցերը ըստ էության եղել են այսպես ասած՝ ոչ միջպետական բնույթի, կամ ոչ ֆորմալ:

Այդ իմաստով առաջին այցը ստացվում է Գերմանիա՝ Եվրամիության առաջատար մայրաքաղաք: Այդ իմաստով նաև խիստ հետաքրքիր է այն, որ դեռևս խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներից առաջիններից մեկը շնորհավորանքն էր Անգելա Մերկելից, որում նա հույս էր հայտնում մոտ ապագայում հանդիպել Նիկոլ Փաշինյանին: Սակայն այստեղ, իհարկե, արժե թերևս գնալ շատ ավելի հեռու՝ 2016 թվական, երբ Ապրիլյան քառօրյա պատերազմի հրադադարից անմիջապես հետո Հայաստանի նախագահը այցելում էր ոչ թե Մոսկվա՝ ռազմավարական դաշնակից համարվող մայրաքաղաք, այլ Բեռլին: Հենց Բեռլինում Սերժ Սարգսյանը հնչեցրեց այն հայտարարությունները, որոնք անուղղակի, բայց թափանցիկ նախատինք ակնարկ էին Մոսկվայի հասցեին՝ 80-ականների զենքի, հզոր հովանավորներ չունենալու մասին:

Այդ հայտարարությունները հնչում էին Անգելա Մերկելի ներկայությամբ: Դրանից հետո էլ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Մերկելին 2018-ին սպասվող ռեգիոնալ այցի շրջանակում լինել նաև Հայաստանում, կամ Հայաստանում լինելու հրավերի առիթով այցը ստացավ ռեգիոնալ բնույթ: Բայց Մերկելի այցն արդեն բաժին հասավ Հայաստանի լրիվ նոր ժամանակաշրջանի, որը, սակայն, ոչ միայն չնվազեցրեց նրա տպավորությունները, այլ, թերևս, առավել բազմապատկեց դրանք, որի վկայությունն էլ հենց խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո Մերկելի ջերմ շնորհավորանքն էր՝ ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ որևէ անդամ երկրի ղեկավարի և, այդ թվում՝ դաշնակից համարվող պետության ղեկավարի շնորհավորանքի բացակայության պայմաններում:

Այսպիսով՝ իրադարձությունների այդ շղթան հիմք է տալիս եզրակացնելու, որ հայ-գերմանական հարաբերությունը գտնվում է որոշակի կարևոր վերափոխման, կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ որակական աճի շրջափուլում, և թավշյա հեղափոխությամբ արձանագրված փոփոխությունները, կարծես թե, միայն նպաստել են դրան: Թե ինչ է նշանակում այդօրինակ գործընթաց Գերմանիայի հետ, այստեղ, թերևս, մեկնաբանություններն ավելորդ են՝ բավական է նայել Գերմանիայի դերը Եվրամիությունում, Գերմանիայի տնտեսության և ընդհանրապես պետական կառավարման արդյունքները: Սա ենթադրում է կարևորություն ոչ միայն երկկողմ, այլ նաև Եվրամիության հետ բազմակողմ հարաբերության տիրույթում, ինչի կարևորությունը գերագնահատելը չափազանց դժվար է:

Այս իմաստով շատ կարևոր է իհարկե, որ հայկական կողմը չլինի այդ հարաբերության կամ շրջափուլի սպառող միայն, այլ փորձի լցնել այն հնարավորինս լայն տնտեսա-քաղաքական բովանդակությամբ: Ինչ օրակարգ է պատկերացնում այդ ամենում Գերմանիան, դա, իհարկե, այլ հարց է, և այստեղ Բեռլինը բնականաբար ունի իր շահերը, խնդիրները, Եվրամիությունում, դրանից դուրս, այդ թվում՝ մեր ռեգիոնում՝ Կովկասում, ինչի վկայությունն էր նախորդ տարի օգոստոսին ռեգիոնալ այցը: Արդյո՞ք Գերմանիան փորձում է մեծացնել իր ներկայացվածությունը կովկասյան խաղում, ինչ դեր է դիտարկվում Հայաստանին, ինչ պատկերացումներ կան Բեռլինում արցախյան գործընթացի մասով: Միևնույն ժամանակ, այս ամենն էլ հենց հարաբերության գործընթացի առարկաների շարքում են, և այստեղ Հայաստանն էլ պետք է բերի իր օրակարգը համատեղ աշխատանքի համար:

Այսինքն՝ միջպետական հարաբերության մի մեխանիկա, որում տվյալ դեպքում կարևոր է մի ակնառու բան՝ Գերմանիայի նկատելի պատրաստակամություն
Արամ Ամատունի

Yorumlar