Գարիկ Քերյան: Օրբան Պուտինի հանդիպումը և Ուկրաինան
Վերջին օրերի իրադարձությունները ուկրաինական ճգնաժամի շուրջ, հուշում են, որ կարևոր իրադարձություններ են սպասվում: Ամենաթարմ տեղեկությունները այսօր Օրբան-Պուտին չորս ժամ տևած բանակցությունների և Զելենսկու աշխատակազմի ղեկավար Երմակի հրաժարականի մասին, վկայում են, որ ինչ որ միջանկյալ տարբերակով համաձայնության հնարավորություն կա: Օրբան-Պուտին անձնական մտերմությունը և Ուշակով-Վիտկոֆֆ սերտ համագործակցային կապը դրական կանխատեսումների հիմք են տալիս: Օրբանը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետության միակ ղեկավարն է, ով այսօր կարող է բանակցային հաղորդակցության կարևոր օղակ լինել ՌԴ-Արևմուտք առճակատման մեջ: Այդ դերակատարմանը շատ է ձգտում նաև Էրդողանը, բայց Պուտինը գերադասում է Օրբանին: Իսկ Երմակի հեռանալը նշանակում է, որ վերադասավորումներ են լինելու նաև ուկրաինական քաղաքական վերնաշենքում: Շատերը այս մարդուն համարում են երկրի ամենաազդեցիկ ստվերային դեմքը, որը հավանաբար առավել արմատական և անզիջում դիրքորոշում ուներ տարածքների հարցում: Նրա դիրքերը զգալիորեն թուլացան կոռուպցիոն սկանդալներից հետո: Այժմ Կանխատեսելի է, որ Թրամփի 28 կետի և ԵՄ -ի առաջարկած պլանի միջանկյալ տարբերակն է քննարկվում: Իսկ Մակրոն-Մերց-Ստարմեր եռյակը, գումարած մեծ ստրատեգ Ուրսուլան առայժմ խաղաղասիրությամբ աչքի չնկնող հայտարարություններ են անում: Սպասենք նոր զարգացումների:


Yorum gönder