Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Նոր իրողություններ Իրան-Իսրայել պատերազմից

Իրան-Իսրայել պատերազմի սկիզբը իր հետ բերեց նոր ռազմա-քաղաքական իրողություններ, այն ինչ արդեն ակնհայտ երևում է. – պայմանականորեն «երրորդ համաշխարհային պատերազմը» մտավ նոր՝ երրորդ փուլ, ուկրաինական պատերազմը և պատերազմը Գազայի հատվածում առաջին և երկրորդ էտապներն են – վարկաբեկվեց Իսրայելի անխոցելիության առասպելը – պարզվեց, որ F-35 նույնպես խոցելի է – Իրանը, որ իներտ դիրքորոշում էր որդեգրել արցախյան երկրորդ պատերազմում, առերեսվեց իր թույլ տված ռազմավարական անհեռատես սխալին, պարզվեց, որ նրա հյուսիսային սահմանը անվտանգ չէ – արդեն երևում են բախվող բևեռները ՝ ԱՄՆ/Իսրայել/Մեծ Բրիտանիա/Ֆրանսիա և նրանց դաշնակիցներ, Իրան/ՌԴ/Հյուսիսային Կորեա/Չինաստան և նրանց աջակիցներ – Ուկրաինայի դիրքերի թուլացում, արևմտյան օգնությունների ծանրության կենտրոնը տեղափոխվում է Իսրայել – անկախ Հորմուզի նեղուցի փակվելու հանգամանքից նավթի համաշխարհային շուկայում մեծանում է ռուսական նավթի նշանակությունը – իրանական նորագույն զինատեսակների, հատկապես հրթիռների թեսթավորում և որակական փորձարկման և ստուգման իրականացում – Չինաստանի դիրքավորման և գործողությունների ծավալման ուղղությունները, ծավալներն ու տեսակները մնում են դեռևս լրիվ չբացահայտված – Թուրքիան ինչպես, որ երկրորդ աշխարհամարտում էր, այս անգամ ևս ամենայն հավանականությամբ դուրս կգա անկորուստ, որովհետև ցուցադրում է ճկուն դիվանագիտություն – պատերազմի սրման պայմաններում իրանական կողմի ուշադրությունը բևեռվում է Բաքու-Ջեյհան նավթատարի վրա, որն Իսրայելին սնող կարևոր ուղի է – Իրանը հաջող ելքի դեպքում ներքին խնդիրների մեջ առաջնային է դիտելու ադրբեջանական գործոնի չեզոքացումը – Թուրքիան ուժեղացնում է իր տարածաշրջանային դերակատարումը և դրա շնորհիվ Ադրբեջանը ամրապնդելու է իր անվտանգությունը – ռազմարվեստի մեջ մուտք է գործում նոր գործիք՝ նախքան պատերազմը հակառակորդի տարածքում անօդաչուների գաղտնի բազաների ստեղծում, առաջին փորձը Ռուսաստանում էր, երկրորդը Իրանում : Այսօրվա իմ դիտարկումները, եթե իհարկե չեմ սխալվում:

Share this content:

Yorum gönder