Շքերթները պատմության ընթացքում միշտ ունեցել են ռազմա քաղաքական խորհդանշական իմաստ: Հիշենք հռոմեական զորավարների ճոխ շքերթները արշավանքներից հետո: Դրանց մասնակցող թագավորները ըստ հերթականության ցուցադրում էին իրենց հավատարմությունը աշխարհակալ Հռոմին: Հետագայում և մինչև այժմ այս ավանդույթը պահպանում է իր նշանակությունը: Մեծ Հաղթանակի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսությունները և զինվորական շքերթը Մոսկվայում այժմ ձեռք է բերել նաև գլոբալ աշխարհաքաղաքական իմաստ: Այն ի ցույց է դնում ներկա միջազգային կարգի համապատկերը: ԱՄՆ-ը և նրա դաշնակից պետությունների առաջնորդները Մոսկվայում չեն լինի: Արևմուտք բևեռը չնայած ԱՄՆ-ԵՄ միջև ներկա տարաձայնություներին և ԵՄ ներսում առկա ճաքերին /Հունգարիա, Սլովակիա/՝ դեռ կարողանում է պահպանել միասնականությունը ՌԴ-ի նկատմամբ կիրառվող քաղաքականությամբ: Այս բևեռի ռազմա-տնտեսական պոտենցիալը ահռելի է, բայց բավարար չէ միաբևեռ աշխարհակարգը իրականություն դարձնելու համար: Ինչու՞: Հաղթանակի շքերթին որպես բարեկամ և դաշնակից Պուտինի կողքին կլինեն մոտ 30 պետությունների առաջնորդներ կամ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ամենակարևորը՝ այնտեղ կլինի Սի Ծինփինը: Իսկ, որ Չինաստանը աշխարհի կեսն է, բոլորս գիտենք: Գումարած Հետխորհրդային երկրներ, Վիետնամ, Հնդկաստան, Բրազիլիա, որը ևս խոսուն փաստարկ է: Մայիսի 9-ի շքերթը կարծես ապացուցում է «Եռակենտրոն աշխարհակարգ (Արևմուտք, Չինաստան, ՌԴ) իր ենթահամակարգերով» նախորդ գրառումներում առաջադրված թեզի հավանականությունը: Շքերթը նաև ապացուցում է, որ տապալվել են Ռուսաստանին մեծ տերությունների շարքից հանելու, մեկուսացնելու և մասնատելու արևմտյան ստրատեգների և հատկապես բայդենյան վարչակարգի քաղաքական առաջնահերթությունները: Իհարկե նոր աշխարհակարգի հիմքը դրվում է Պեկինում կամ «բոլոր ճանապարհները տանում են Պեկին», որովհետև Չինաստանի չմասնակցելը ՌԴ-ի նկատմամբ կիրառվող դրակոնյան պատժամիջոցներին, դարձավ որոշիչ: Քաղաքական և քաղաքագիտական դիտանկյունից ՀՀ վարչապետի մասնակցությունը ճիշտ որոշում է, այն համապատասխանում է մեր երկրի տնտեսական ևռազմաքաղաքական շահերին: Քաղաքական դիրքորոշումները արժեքավոր են միայն այն դեպքում, երբ առկա է մերկ հաշվարկը և պրագմատիզմը: Չկան հավերժական թշնամիներ և բարեկամներ, դրանց տեղերը կարող են փոխվել, բայց հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք: Առավոտյան ուղերձ «ռուսական խորտակվող նավի» մասին հայեցակարգի հեղինակ հայ կարկառուն ռահվիրա փորձանքագետներին:
Գարիկ Քերյան; Նոր աշխարհակարգը Մոսկվայի շքերթում
12 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.