Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Կարո՞ղ է Թրամփը կառավարել աշխարհը։

Նախորդ գրառումներում մի քանի անգամ նշել եմ,որ լրիվ համամիտ եմ այն քաղաքագիտական մոտեցումների հետ, որոնք նոր աշխարհակարգի ձևավորումը կապում են ԱՄՆ նախագահ Թրամփի շրջադարձային քաղաքականության հետ: Արդյունքում Հավաքական Արևմուտք հասկացությունը մնում է անցյալում: Փոխարենը Ռուսաստանն ու Չինաստանը Վաշինգտոնի նոր հանրապետական վարչակազմը դիտում է որպես աշխարհը ազդեցության և շահերի գոտիների բաժանելու իր գործընկերներ: Այսօր կարդացի մեզ շատ ծանոթ Թոմաս դե Վալի հոդվածը Թրամփի կողմից Մոնրոյի դոկտրինի վերակենդանացման մասին: Այստեղ մի հիշարժան վկայություն կա Թրամփի դեռևս առաջին նախագահության շրջանի մասին: Նա գրում է ,,Հայտնի գիտնական Ֆիոնա Հիլը, որը Թրամփի առաջին վարչակազմում աշխատել է որպես խորհրդական, ասում է, որ իր ճանաչած նախագահը երազում էր ապրել այնպիսի աշխարհում, որտեղ կարող էր նստել մի սենյակում Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ և բաժանել աշխարհը վերահսկողության գոտիների։ Վաշինգտոնը, ենթադրաբար, կստանար վերահսկողություն Ամերիկաների նկատմամբ, մինչդեռ Մոսկվան և Պեկինը կստանային իշխանություն համապատասխանաբար Արևելյան Եվրոպայում և Ասիայում։,,

Yorum gönder