Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Եվրոպական ինտեգրման վտանգները

Հայաստանի եվրոպական ինտեգրման կողմնակից քաղաքական կազմակերպություններն ու գործիչները, օրենսդիր և գործադիր իշխանության մեջ գտնվողներրը, որոնք Ազգային Ժողով բերեցին եվրաքվեի նախաձեռնությունը և ընդունեցին օրենքը ԵՄ-ին անդամագրվելու մասին, իրենց հրապարակային խոսքում մշտապես նշում են մի օբյեկտիվ իրողություն: Դա մի յուրօրինակ խոստովանություն է որը կարմիր թելի պես անցնում է նրանց քարոզչության միջով և մատուցվում է որպես եվրաինտեգրման կողմնակիցների ճամբարի անաչառության և ազնվության ապացույց: Որն՞ է դա: Դա խոստովանությունն է այն մասին, որ դեպի եվրոպական «լուսավոր» ապագա հայկական ուղին շատ ծանր է լինելու, ցավոտ, տանջալից, զոհողություններով, կորուստներով և այսպես շարունակ: Այստեղ իսկապես պետք է խոստովանել, որ այս հարցում նրանք ազնիվ են և օբյեկտիվ : Եթե իսկապես այդ ուղին մտնի գործնական փուլ և այսօրվա միտինգային խոսույթից վերածվի կոնկրետ քաղաքական գործողությունների, ապա մեր բազմաչարչար հայ ժողովրդին սպասվում է ևս մի տասնհինգ քսան տարվա մութ-ցուրտ-սովյալ-ընչազուրկ տարիներ: Էներգետիկ, առևտրա-տնտեսական, կոմունիկացիոն, տրանսպորտային, պարենային և անվտանգային խնդիրները որոնք հեղեղի նման կլցվեն Հայաստան, եվրոպական «լուսավոր ապագան» կդարձնեն հայկական պետականության և հայրենիքի ավարտը: Ամենապարզ հաշվարկները, որ բազմիցս, հրապարակել են մասնագետ/տնտեսագետները, ապացուցում են, որ ռուսական կայսրության և խորհրդային պետության կազմում գտնվելու հետևանքով ձևավորված երկու հարյուր տարվա ավանդական կապերի խզումը երկրի կկանգնեցնի նոր կոլապսի առջև: Բայց ես առավել վտանգավոր եմ համարում ժողովրդագրական իրավիճակի բարդացումը: Անշուշտ նոր դժվարությունները բերելու են արտագաղթի նոր ալիք, ինչպես, որ եղավ 90-ական թթ. : Ակնհայտ է նաև, որ այն սպառելու է մեր մարդկային ռեսուրսը: Եթե փորձենք Հայաստանի եվրոպական ապագայի վտանգներն ու վնասները թվարկել, օրեր շարունակ չենք ավարտի: Օգուտների թվարկումը իմաստ չունի որովհետև ԵՄ լիդերների մտքով անգամ չի անցնում Հայաստանին ԵՄ կազմում ընդգրկել: Վրաստանի և Ուկրաինայի եվրաինտեգրման ֆիասկոն ձեզ ապացույց: Այն մարդիկ որոնք եվրաքվե էին նախաձեռնել, նրանց ղեկավարները հատկապես, հաստատ ոչ մի կորուստ և դժվարություն երբևե չեն ունենալու: Հիմա առատորեն գրանտակերությամբ են զբաղված, իսկ հետո, երբ հայրենիքից բան չի մնա, անկասկած կապրեն իրենց սիրած և երազած արևմտյան մի բարեկեցիկ երկրում: Հիմա ինչու եմ այս գրառումը անում: Վերջին ամսվա ընթացքում եվրաքվեական ռահվիրաները վիրավորական պաստառներով հանես եկան և Լավրովի, և Մատվիենկոյի պաշտոնական այցերի դեմ բողոքի հավաքներով: Ճիշտ է դրանք սակամարդ էին, բայց երևույթը ինքնին շատ տգեղ էր: Եվ դա այն դեպքում, երբ հիշյալ պետական բարձրաստճան գործիչները հանդիպումներ ունեցան ՀՀ առաջին դեմքերի հետ: Եվրաակտիվիստների հակառուսականությունն անընդունելի է, դա կորստաբեր և վնասակար իրողություն է:

Share this content:

Yorum gönder