KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քերյան: Գյուղատնտեսությունը Հայաստանի փրկության ճանապարհն է

Գարիկ Քերյան: Գյուղատնտեսությունը Հայաստանի փրկության ճանապարհն է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
21 0

Համացանցում տարածվում են գյուղացի ֆերմերների տեսանյութերը, որտեղ ներկայացվում են անձրևի և կարկուտի հասցված ահռելի վնասները: Իսկապես շատ ցավալի է, որ արյուն քրտինքով մշակված այգիներից այլևս բերք չեն ստանալու և կանգնած են պարտքերի և վարկերի առջև ձեռնունայն: Սպասում եմ, որ հավանաբար կձեռնարկվեն կառավարության և համապատասխան կառույցների արտակարգ միջոցառումներ, ժամանակն է, որ հայ մարդը առավել ևս գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները իրենց աջակից տեսնեն պետությունը: Այստեղից է ծնվում հայրենասիրությունը երկրի և պետության նկատմամբ: Քաղաքական գզվռտոցների, անբովանդակ շոունեի, կեղծ ազգասիրական միջոցառումների փոխարեն՝ ի գործ: Երբեք գյուղատնտեսությամբ չեմ զբաղվել և բնականաբար իրավունք և գիտելիքներ չունեմ ֆերմերներին խորհուրդ տալ: Սակայն մի պարզ իրողություն կա, որն հասկանալու համար մասնագետ լինելը կարևոր չէ: 21-րդ դարում ենք և ամբողջ աշխարհում բերքը նմանատիպ աղետներից փրկում են հակակարկտային ցանցերով: Ինչ կա չհասկանալու: Ի վերջո ավելի լավ չէ ՞ արդյուք շատ ավելի քիչ տարածքով այգի ունենալ, բայց համոզված լինել , որ այն պաշտպանված է բերքն էլ երաշխավորված: Կներեք, եթե սխալվում եմ, ցանկանում եմ, որ հայ ժողովրդի խելոք լինելու բրենդը չվնասվի: Ժամանակն է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը: Գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսական ողնաշարն է, հայրենիքի գոյության հիմքը:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir