Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան։ Հարուստից աղքատ

Կան հարուստներ և շատ փողատեր աղքատներ։ Քրքորյան Հայ մեծ բարերարի այս խոսքերը կրկին մտորումների տեղիք են տալիս, երբ փորձում ես կանխատեսել երկրիդ ապագան: Նորություն չի, որ ազգերի և պետությունների ապագան մեծապես պայմանավորված ազգային էլիտայի դեմքից, դիրքից, ինտելեկտից, մտածողության մակարդակից, բարությունից, նվիրվածությունից և այլն: Եվ էլիտայից, կամ ինչպես հիմա ընդունված է հայացած տարբերակը՝ ընտրանու գործունեությունից շատ բան է կախված: Պատմությունը հստակ ցույց է տալիս, որ առավել մեծ է ունևոր խավերի դերը, այն մարդկանց որոնք իրենց ձեռքում են պահում արտադրական ռեսուրսները և դրանց կառավարումը: Եվ այստեղ ժողովրդական ասացվածք կա, որ ասում է «հարուստ էլ կա, հարուստ էլ»: Դժբախտ է այն ազգը, որի տնտեսական վերնախավը ազգային դեմք չունի: Կլիներ արդյոք՞ Իսրայել պետությունը, եթե համաշխարհային հրեությունը իր կապիտալները չներդներ այդ նպատակի համար: Իհարկե ոչ: Կա մեծահարուստ, որ ապրում է շատ չափավոր, սակայն հսկայական ծավալներով ներդրումներ է անում, աշխատատեղեր ստեղծում և բարեգործական ֆոնդեր հիմնում: Մեծահարուստ կա, որ հարսանիքի համար նախատեսնված միլիոններով անտունների համար տուն է գնում, որ նորապսակները օրհնանքների արժանանան: Մարդ կա, որ հոգեհանգստից հետո բերված ծաղկեպսակներն է հաշվում և նկարում, պարզելու համար ով ոնց է ներկայացել, մարդ էլ կա դիմում է իր մտերիմներին ծաղկեպսակների գումարը փոխանցել բարեգործությանը ի հիշատակ հանգուցյալի: Եվ այսպես շարունակ կարելի թվել և նկարագրել մեծահարուստների վարքի և գործունեության այս երկու տարբերակները: Այն առավել կարևոր է բարդ և վտանգավոր, ճակատագրական դժվարին ժամանակներում: Հատկապես տպավորված եմ Վարդանյանների ընտանիքից, զուսպ, ազգային նվիրյալներ են: Մտորումներ հայտնի հարսանիքի շուրջ ծավալված հանրային արձագանքներից:

Share this content:

Yorum gönder